Չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում. Զգո՞ւմ եք, չէ՞՝ ուր ենք հասել. Միքայել Նահապետյան

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը որ պահանջում է քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։

Զգո՞ւմ եք, չէ՞՝ ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։

Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան կարում էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան… հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։

Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ էրկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728