Թեհրանում քննարկվել են հայ-իրանական համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում։ 

Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

«Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները և ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։ Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթով հանդես են եկել նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԵԱՏՄ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս