
Հոսպիտալում զինծառայող է մահացել. դեռ պարզ չէ` ինչ հիվանդությունից

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել, կպարզի փորձաքննությունը:
Ըստ նախնական բժշկական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել: Ցավակցում ենք և վշտակցում հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,-ասաց նա: