Բաժիններ՝

Մարգարիտա Սիմոնյանը ժամանակավորապես կվարի «Ч.Т.Д» հաղորդումը. ամուսինը դեռ կոմայի մեջ է

Քանի դեռ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կոմայի մեջ է, НТВ հեռուստաալիքի «Ч.Т.Д» հաղորդումը կվարի նրա կինը` «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նա այդ մասին հայտնել է НТВ–ի եթերում։

«Մենք արդեն երկու ամիս սպասում ենք Տիգրան Քեոսայանի վերադարձին։ Այդ ընթացքում ես կվարեմ հաղորդումը։ Սա բոլորովին այլ հաղորդում է լինելու Հայրենական մեծ պատերազմի մասին։ Ես պատմելու եմ այն մարդկանց մասին, մեր հերոսների մասին, որոնք կերտել են այդ հաղթանակը, ստեղծել այդ հաղթանակի երգերը, այդ հաղթանակի բանաստեղծությունները, այդ հաղթանակի սխրանքները, որոնք խաղաղություն են ապահովել ամբողջ աշխարհում, որոնք թույլ են տվել մեզ ծնվել և ապրել»,– նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը հունվարի 9-ին հայտնել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս