
Իրանը պատրաստ է նախապատրաստել Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է օգնել Սիրիայի իշխանություններին՝ կառավարական բանակի զինծառայողներին նախապատրաստելու հարցում:
Այս մասին երեկ հայտարարել է Իրանի բարձրագույն զինվորական հրամանատարության ներկայացուցիչ, 2008 թվականից ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը.
«Մենք՝ որպես մուսուլմանական ազգ, աջակցում ենք Սիրիային: Եվ եթե անհրաժեշտություն առաջանա (զինծառայողներին) մարզելու, ապա մենք կապահովենք դա, սակայն ակտիվորեն չենք մասնակցի օպերացիաներին»: