Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Անտալ Հերդիչը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը:
“Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների գործադրած միջնորդական ջանքերը ուղղված են նրան, որ արդեն իսկ մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները և մերձեցման առաջին լուրջ քայլը կատարեն
«Նման թափանցիկ ու ցինիկ ջանքերը չեն թաքցնում եւ երբեք չպետք է թաքցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, քրդերի հանդեպ ճնշումները, քրիստոնյաների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու Կիպրոսի օկուպացիան»:
ՌԴ բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։
Ընդդիմադիր գեներալը նշել է, որ Ազատ բանակը պատրաստվում է պաշտպանել խաղաղ բնակչությանը` ներառյալ քրիստոնյաներին` հայերին, ասորիներին, ինչպես նաև ալևիներին, շիաներին և դրուզներին:
Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախնական վարկածով, ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
Սիրիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ զենքի տվյալ տեսակները պահվում են հատուկ պայմաններում` ՍԱՀ-ի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո եւ կարող են օգտագործվել միայն օտարերկրյա միջամտության դեպքում:
Միաժամանակ, մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքերը ապստամբներին դուրս են հանել քաղաքից և այն վերցրել իրենց վերահսկողության տակ: Բացի այդ, երկրի արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ, բանակը կարողացել է վերադարձնել մի քանի անցակետեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կընդլայնվի սիրիացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, և որոնց հաշիվները ԵՄ երկրներում կսառեցվեն:
Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
Դամասկոսում, չպարզված հանգամանքներում սպանվել է ոսկերիչ, 48-ամյա հայ Անդրանիկ Արզվալջյանը:
«Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իրականացնելու ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն, ուստիև ի վիճակի չէ որևէ շոշափելի քայլ իրականացնելու սիրիահայությանը վերահաս աղետից փրկելու և իր հայրենիքում բնակեցնելու ուղղությամբ»:
Չնայած դրան՝ համանախագահները նշում են, որ համանախագահ երեք երկրներից որևէ մեկը, ոչ էլ որևէ այլ պետություն չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը:
Իրանցի պաշտոնյան, սակայն, չի հրապարակել այդ գործողությունների մանրամասները: Գեներալը հայտարարել է, որ թշնամին մեծ սպառնալիք է ներկայացնում Իրանի համար, ինչը մասնավորապես վերաբերում է վիրտուալ պատերազմին: Գեներալը հավելել է, որ չնայած դրան՝ իրենք հաղթելու են այդ պատերազմում:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:
Հայաստանյան մամուլը այսօրվա համարում գրել էր, թե Տիգրան վերանշանակվելու առթիվ Սարգսյանին շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են:
Երեկ ՄԱԿ ԱԽ-ը դիտարկել է նաև Կիպրոսի հարցը: ՄԱԿ ԱԽ-ը որոշել է կես տարով (մինչև 2013 թվականի հունվար) երկարաձգել Կիպրոսում խաղաղության աջակցման համար ՄԱԿ-ի գործողությունների մանդատը:
Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները:
«Մենք արդեն իսկ աջակցություն ենք ստացել բարձր մակարդակով: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից «Մենք արդեն իսկ աջակցություն ենք ստացել բարձր մակարդակով: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, ասել է Արդահանի նահանգապետը:
Մ ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, վերահաստատել շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարեւորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, ինչպես նաեւ ողջունել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը:
Թերեւս, գերտերությունների ղեկավարները սովորություն են դարձրել ձեռքի տարբեր շարժումներով իրենց մոտ կանչել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:
Սիրիայից փախստական հայերը կարող են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ եւ հաստատվել այնտեղ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կոկվասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նշել է, թե տվյալ փուլում իրավիճակն Իրանի շուրջ փոքր-ինչ կայունացել է` տեղ զիջելով Սիրիային: Հատուկ ընդգծելով, որ Սիրիայի հարցով մասնագետ չէ` Մինասյանը հայտնել է սեփական կարծիքը: Նրա խոսքով, […]
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի ու Վրաստանի հետ արտացոլում է ընդհանուր պարտավորութունները` կանխելու միջուկային զենքի հայտնվելը ահաբեկիչների և մաքսանենգների ձեռքում:
«Երկու երկրների նախագահները նշել են, որ Սիրիայում բռնությունը սրվել է, և համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է աջակցել շուտափույթ քաղաքական անցմանը, որպեսզի հասնեն բռնության դադարեցմանը և կանխեն իրավիճակի հետագա վատթարացումը»
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական շրջանակները քննարկում են Սիրիայում սպառազինությունների պահեստներին կետային հարվածներ հասցնելու հնարավորությունը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողը քիչ առաջ տեղեկացրեց, որ քվեարկությունը հետաձգվել է մինչև վաղն առավոտյան»,- ասել է Չուրկինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության հիմնական հինգ անդամների հետ համատեղ քննարկումից հետո: Հետաձգման պատճառն այն է, որ այսօր երեկոյան լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենալու:
«Իսկ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից»: