Թուրքիայում սպանում են վիրավոր սիրիացիներին և հանում նրանց օրգանները. մամուլ
Լիբանանյան «Ալ Դիյար» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները սպանում են երկրում ապաստան գտած վիրավոր սիրիացիներին և հանում են նրանց օրգանները:
Թերթն ընդգծում է, որ երբ սիրիացի վիրավորները հայտնվում են Անթալիայի ու Իսքենդերունի նահանգների հիվանդանոցներում, նրանց ներարկում են քնաբեր: Ապա հանում են նրանց երիկամները, լյարդը, սիրտը, երբեմն նաև ակնագնդերը (ակնախնձոր):
Դրանից հետո զոհվածներին հուղարկավորում են Թուրքիայի տարածքում, իսկ նրանց հարազատներին հայտնում են, որ նրանք մահացել են և անհնար է նրանց դիակների ուղարկումը Սիրիա: Թերթը, վկայակոչելով ազգությամբ ֆրանսիացի մի բժշկի, ներկայացնում է նմանատիպ մի պատմություն:
Բժիշկը հայտնել էր երեք օր առաջ գրանցված միջադեպի մասին, երբ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սիրիայի Իդլիբ նահանգի Սալքին ավանում ոտքի շրջանում վիրավորվում է մի սիրիացի. «Նա ուղարկվել է Թուրքիա՝ Սիրիային սահմանակից շրջան, ուր և մահացել է:Ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ և զննեցի դիակը. Պարզվեց, որ սիրիացի երիտասարդի մարմնից հանել էին երիկամները»:
Բացի այդ, թերթը վկայակոչում է Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից Թուրքիա կամավոր ժամանած սիրիացի բժիշկներին, որոնք պատմել են նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին: Բժիշկների խոսքերով՝ Թուրքիայի հատուկ ծառայություններն արգելել են իրենց ստանալ հետագա տեղեկատվություն՝ կապված այդօրինակ հանցագործությունների հետ:
Բժիշկների խոսքերով՝ վիրավոր վիճակում Թուրքիայի տարածքում հայտնված 62.000 սիրիացիներից նման վերաբերմունքի է արժանացել 15.622-ը: Նրանց մի մասի դիակները Սիրիա են ուղարկվել փակ դագաղներով, որպեսզի դրանք չբացեն զոհվածների հարազատները: Սակայն նրանց մի մասը պնդել է դագաղների բացումը, ինչից հետո նրանք հայտնաբերել են, որ իրենց հարազատների մոտ բացակայում են մի շարք օրգաններ: