
Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1 տոկոսով և կազմել 14,2 տոկոս: Գործազուրկների թիվը նվազել է 14,7 հազարով՝ հասնելով 233,9 հազարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Գործազրկության մակարդակը 2019-ի չորրորդ եռամսյակում կազմել է 16,6 տոկոս,
Հաջորդ տարիների պատկերը՝
2020թ.- 20,4 տոկոս,
2021թ.- 19 տոկոս,
2022թ.- 16,1 տոկոս
2023թ.-15,3 տոկոս։