ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը չի մտնում Իրանի նախագահի լիազորությունների մեջ. այաթոլլահ
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան կրոնական գործիչ, այաթոլլահ Մոհամմադ Էմամի Կաշանին Թեհրանում տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նախագահի թեկնմածուներն իրավասու չեն խոսել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին.
«Դուք և՛ կոմպետենտ չեք, և՛ լիազորություններ չունեք՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին որոշումներ ընդունելու համար: Սահմանադրությամբ մի շարք հարցերի մասին լիազորությունները շնորհվել են հոգևոր առաջնորդին և ոչ թե նախագահին: Պոտենցիալ թեկնածուները պետք է արտահայտվեն և իրենց առջադրանքներն ու պարտականություններն ընդգծեն իրենց լիազորությունների շրջանակներում:
Նախագահի թեկնածուները պետք է բավականաչափ ուժեղ լինեն՝ այն պլաններն իրականացնելու հհամար, որոնց նրանք քաշում են իրենց քարոզարշավի ժամանակ: Ընտրողներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին»:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի նախագահի թեկնածուներից Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Իրանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի հնարավորություն ունենա ավելի արդյունավետ դիմակայել պատժամիջոցներին: