Ադրբեջանի ՊՆ-ը պարզաբանել է, թե ինչու դիպուկահարներին հետ չի քաշում շփման գծից
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն մամուլի ասուլիս է հրավիրել շփման գծի մոտ: Իր ելույթում Սաբիրօղլուն անդրադարձել է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու խնդրին.
«Այսօր դիվանագիտական կորպուսները, միջազգային կառույցները կոչ են անում շփման գծից հեռացնել դիպուակահարներին: Եթե Ադրբեջանը կատարի նրանց այդ պահանջը, ապա հաջորդ անգամ այդ նույն դիվանագիտական կորպուսները, միջազգային կառույցները կարող են պահանջել հետ քաշվել շփման գծից:
Այս հարցում հայտնի է Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը: Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ շփման գծից, դիպուկահարների հեռացումը կարող է լինել միայն մեր տարածքները վերադարձնելուց հետո»: