Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը: Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում դարձյալ միանգամից 5 պայթյուն է տեղի ունեցել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հմարանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերը:
Նշենք, որ Van Times-ը 2010-ի սեպտեմբերին՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անկացնելուց օրեր առաջ, սկսել էր տպագրվել նաեւ հայերեն, սակայն դադարել էր տպագրվել, երբ մահացավ նրա սեփականատեր Ազիզ Այքաչը:
Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են մայիսի 2-ին, ինչից հետո Ադրբեջանը 5 նոտա է հղել Իրանին: Իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատիժ:
Հայկական կողմը հայտնել է կատարվածին անմասն լինելու մասին: «Եթե նրա վիրավորվելը հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունք է, ապա անկախ նրանից, թե որտեղ է կատարվել դեպքը, մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն է», ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ: Տեղեկություններ կան այն մասին, որ հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Ղրիմի իշխանությունները առաջարկում են «հավասարեցնել» Ղրիմի ինքնավար հանրապետության Սահմանադրությունը Ուկրաինայի սահմանադրության հետ և Բարձրագույն խորհրդին օրենսդրական խանաձեռնությունների իրավունք տալ:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջև նման հանդիպումները շարունակելու մասին. 2012թ. նախատեսված է ևս մի քանի նման միջոցառում:
Ալի Աքբար Սալեհին Ճապոնիայում մասնակցել է Աֆղանստանին նվիրված նիստին, որտեղից վերադառնալիս կարճատև այցով մեկնել է ԱՄԷ:
«Էրդողանի ռուսական այցը նոր հիմք կստեղծի սիրիական հարցի համար: Կարևոր է Ասադի ռեժիմի զինված ուժերի իրագործած վերջին կոտորածների քննարկումը: Էրդողանի Ռուսաստան այցով ի հայտ են գալիս նոր հեռանկարներ տվյալ հարցում»:
«Կողմերից մեկը ցանկանում է միայն հայկական ուժերի դուրս բերումը, մինչդեռ այլ անընդունելի բաներ էլ կան. Ռազմատենչ սպառնալիքները, պատերազմի նախապատրաստումը, ռազմական հռետորաբանությունը ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելը, թշնամանքի քարոզչությունը…»
Սրա հետ մեկտեղ օրերս հայտնի են դարձել մի արտառոց դեպքի մանրամասներ: Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ կազմակերպված դիվերսիոն գործողությունը կասեցվելուց հետո փախուստի դիմած ադրբեջանցիները մարտադաշտում «մոռացել» էին իրենց վիրավոր ընկերոջը:
Թբիլիսիում խորհրդարանի շենքը դեռ չի հանվել վաճառքի: Սահմանադրության համաձայն՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է իր աշխատանքները սկսի Քութայիսում:
Իսկ Իրաքում Սիրիայի նախկին դեսպանը, ով անցել էր ընդդիմության կողմը, BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Բաշար ալ Ասադը պատրաստ է անգամ քիմիական զենք կիրառել, եթե հայտնվի անելանելի վիճակում: Նավաֆ Ֆարեսը հայտարարել է, որ չճշտված տեղեկություններով նման զենք արդեն իսկ կիրառվել է:
Երկշարժիչանի ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ ավելի քան 7.5 կիլոմետր և շարժվել 550 կմ/ժամ արագությամբ: Առանց վերալիցքավորման՝ թռիչքի տևողությունը կազմում է 7-8 ժամ: Թուրքիան այս հետախուզական ինքնաթիռները վարձակալել է 2 տարով:
Մինչ Երևան ժամանելը Վաշաձեն հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որից ռուսական «Ռեգնում» գործակալությունը մի շարք կարևոր ու մեզ համար ուշագրավ մեջբերումներ է արել: Մասնավորապես՝ հարցազրույցի ընթացքում խոսվել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան երկաթուղագծերի կառուցման հնարավորության շուրջ:
Սիրիայի շուրջ հերթական դիվանագիտական սկանդալը հավանաբար պայմանավորված է այս երկրում իրավիճակի կտրուկ սրմամբ:
Կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Իր համաձայնությունը մեկ օրվա ընթացքում հերքող պաշտոնական Բաքվի պահվածը թերևս պիտի մտահոգի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր տարածաշրջան կատարած վերջին այցի վերահաստատել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ բոլոր կողմերի հետ կա հստակ պայմանավորվածություն:
Պայթյունի հետևանքով՝ վիրավորվել է երկու մարդ՝ մեքենավարն ու նրա օգնականը: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ ցերեկը եւ գիշերը Դամասկոսում եւ նրա մերձակայքում դաժան մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ:
«Դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարկածը, ըստ որի մեր ինքնաթիռը, ինչպես նախկինում պնդվում էր, թե խփվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, հերքվում է», – ասվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
«Հակամարտության լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի և Ադրբեջանի շահերին, հիմնվի ուժ չկիրառման հիմնարար սկզբունքերի վրա, հարգի տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և պահպանի ազգային ինքնորոշման իրավունքը»:
Ռուսաստանը բազմիցս աջակցություն է հայտնել Անանի ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հաստատում իշխանությունների եւ զինված ընդդիմության կողմից եւ քաղաքական երկխոսություն:
Համանախագահները ներկայացրել են նաև Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:
Օրաթերթը գրել էր, թե Վալենտինա Մատվիենկոն «Հին էրիվան» ռեստորանում իր պատվին տրված ճաշի ժամանակ, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել:
Միևնույն ժամանակ Կիպրոսի ջրերում զորավարժություններ են անցկացնում Մեծ Բրիտանիայի նավատորմը և Իսրայելի ռազմանավերն ու ինքնաթիռները:
Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը:
«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ SeaFox անվանումով սարքերը ուղարկվել են տեղորոշելու և ոչնչացնելու համար ականները, որոնք հնարավոր է տեղադրած լինի Իրանը՝ Որմզդի նեղուց մուտքն արգելափակելու գործողությունների շրջանակներում: