
Ֆրանսիայում ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց է անցկացվել

Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Երթը կազմակերպել է «Հայրենասերներ» կուսակցությունը՝ նրա առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալը Ֆրանսիային թույլ կտա պաշտպանել իր ազգային շահերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Փարիզի կենտրոնով` վանկարկելով «Մակրոն, հրաժարական տվեք», «Մակրոն, քո պատերազմում պայքարիր մենակ»:
Ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Դադարեցրե՛ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը», «Հանուն խաղաղության» և այլ կարգախոսներով։
Ցույցի ընթացքում Ֆիլիպոն պատռել է ԵՄ դրոշը։