Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը համալրվել է մոտ 40 մարդով. ադրբեջանցի իրավապաշտպան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակիացել են քաղաքական, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնությունները:

Այս մասին երեկ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի կոորդինատոր Օկտայ Գյուլալիևը: Վերջինիս խոսքերով՝ այս տարի Ադրբեջանում հայտնվել է մոտ 40 քաղբանտարկյալ:

Գյուլալիևը մանրամասնել է, որ այդ անձանց թվում են հայտնվել «Բինա» առևտրի կենտրոնի ձեռնակարկատերերի բողոքի ակցիայի մասնակիցները, իսմայիլյան իրադարձությունների գործով ձերբակալվածները, այդ թվում նաև Real (Հասարակական այլընտրանք) շարժման ղեկավար Իլգար Մամեդովն ու «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն, NIDA շարժման ակտիվիստները, հավատացյալները.

«Բացի այդ, իշխանությունները խստացնում են հանրահավաքներին մասնակցելու համար վարչական պատիժը, քրեականացնում են համացանցում զրպարտանք տարածելը: Մայիսի 7-ին ակնկալվող համաներումը չի կարող արդարացնել հույսերը: Այդ ակտը չի լուծում քաղբանտարկյալների խնդիրը: Ավելին, իսմայիլյան իրադարձությունների գործով ձերբակալվածների նկատմամբ խստացվել է մեղադրանքը, որպեսզի նրանք չընկնեն համաներման տակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս