Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին այսօր ժամանում է Ադրբեջան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ժամանելու է Ադրբեջան՝ Հարավկովկասյան ֆորումին մասնակցելու համար: Սաակաշվիլին Ադրբեջանում է գտնվելու մայիսի 6-8-ին:

Հարավկովկասյան ֆորումը կազմակերպել են Պետական կոմիտեն, Նիզամիի անվան միջազգային կենտրոնը և Մադրիդյան ակումբը: Այդ ֆորումին մասնակցելու են պետությունների և՛ նախկին, և՛ գործող նախագահներ:

Ընդհանուր առմամբ, միջազգային ֆորումին մասնակցելու է գիտական, մշակութային, քաղաքական կենտրոնների ավելի քան 200 ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս