Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ. Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Բարձր եմ գնահատում 5 իրավապաշտպանների նախաձռնության հրապարակային գործունեությունը, մարդուն պաշտպանելու պատրաստակամությունը իշխանության ոտնձգություններից, անհիմն մեղադրանքներից։

Նախ շատ կարևոր է հանրությանն իրազեկելը քրեական հետապնդման օրինականության և գործի ընթացքի մասին, ինչն այսօր հայտարարության տեսքով արել էին Էդգար Ղազարյանի նկատմամբ անթույլատրելի քրեական հետապնդման գործով։ Սա բաց պաշտպանություն է, որին իր մասսնակցությունը պիտի բերի հանրությունը։ Մենք բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ և դա պիտի անենք միմյանց պաշտպանելով։ Սա իրոք կարող է նախադեպ դառնալ և այն պետք է կանխվի»։

Տեսանյութեր

Լրահոս