
«2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил». գործի դրվեց «все против одного» սկզբունքը. շախմատը վերածեցին «քուչի կռվի». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 3
«Պարոն Աշոտյան, հասկացանք, թե ով է իրականում բերել Նիկոլին, և ոնց են օգտագործել մեզ բոլորիս՝ որպես «թավշյա» ծխածածկույթ։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Սերժ Սարգսյանը որպես քաղաքականության մեջ «շախմատիստ»՝ ո՞նց չի տեսել մեր դեմ հյուսվող այս դավադրությունը»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Հարցը շատ անկեղծ է և անմիջական։ Թո՛ւյլ տվեք ես էլ այդպես պատասխանեմ՝ օգտագործելով հենց Ձեր բնորոշումները։
Այո՛, Սերժ Սարգսյանը շախմատիստ է և 2008-2018թթ. հենց այդպես էր ղեկավարում Հայաստանը։ Ու մեր թշնամիները «շախմատով» չէին կարողանում հասնել իրենց նպատակներին։
Բայց 2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։
Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաև բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին և շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էլ ողջ իրականությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում: