Երևանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց իրազեկման երթը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի «ապօրինի թանկացման դեմ» և քաղաքացիներին կոչ են անում գնալ Բաղրամյան պողատա: «Միացում», «մենք ենք տերը մեր երկրի» կոչերով քաղաքացիներն այժմ քայլում են Հյուսիսային պողոտայով:
Նորանշանակ տնօրենն անդրադարձավ նաև մասնագիտական արտագաղթի խնդրին, որը կապեց անցած տարիներին պարապուրդի մատնված թատրոնի աշխատանքների հետ, սակայն լավատեսական չհամարեց արդեն արտերկիր մեկնած երաժիշտների հավանական վերադարձը:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սնանկացումն է, որ ճանապարհով 2008-09թթ. անցել են ամերիկյան բոլոր գիգանտները:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք այսօր պողոտայում իր իրավունքների համար պայքարող տղային, ապագա զինվորին հոգեբանորեն կոտրում են, վաղը դրանով վտանգում են նաև պետության սահմանները»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
«Ես խորհուրդ կտայի զգուշորեն կիրառել ուժ՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որպեսզի ուկրաինական փոցխի վրա չկանգնեն: Այժմ իրադրությունը փոխվել է, և Բաղրամյան պողոտայում որոշ ժամանակ անց կմնան միայն քաղաքական օրակարգ ունեցող մարդիկ»:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: Քիչ հետո, ժամը 20:30-ին Բաղրամյան պողոտայում կկայանա երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի համերգը:
Այսօր արտահերթ նիստում ԱԺ խորհրդարանը վավերացրեց ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը:
Ում հանձնարարել աուդիտը. Սա, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն է` ում վստահել աուդիտը, որպեսզի այն կատարվի բարեխղճորեն և վստահություն ներշնչի։ Վստահության հարցն այստեղ առանցքային է։ Շատերից եմ լսել այն տեսակետը, որ միևնույն է` աուդիտորական ընկերությանը «կգնեն», և այն կնկարի ցանկալի թվերը։
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ իրականացվող բողոքի ակցիայի մասին Մ. Գրիգորյանը հանդուրժող վերաբերմունք ունի. «Դե ժողովուրդ են, ամեն մարդ իրա գործն ա անում: Թող մարդիկ պողոտայում մնան՝ ինչքան ուզում են, ինձ չեն խանգարում»:
«Բռնություն առաջին անգամ կիրառել է առաջին նախագահը, հետո՝ երկրորդ նախագահը, նրանց հետ է եղել նաև Սերժ Սարգսյանը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա բոլորովին այլ որակով է իրեն դրսևորում, եթե չհաշվենք առաջին օրվա կատարվածը: Դրանից հետո մենք տեսնում ենք, որ նույնիսկ արևմտյան պետությունների համեմատ բացառիկ հանդուրժողականություն է ցուցաբերվում»:
Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլելտրաէներգիայի դեմ հունիսի 22-ից մեկնարկած բողոքի ակցիան:
Ռուսական նոր վարկի տրամադրումը ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություների հետ բացարձակապես կապ չունի: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Սոցիալական բողոքի նիշան ավելի հաճախակի են զբաղեցնում ոչ կառավարական կազմակերպությունները կամ առանձին մարդիկ, քանի որ կուսակցական համակարգը ՀՀ-ում քաղաքացիների կողմից վստահության կորստի ճգնաժամի մեջ է: Նոր ոչ մեծ կուսակցությունները դեռ ոտքի չեն կանգնել, հները վաղուց վստահության տեսակետից հենակների վրա են»:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներն արդեն բարձրախոսներ ունեն: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց անջատել դրանք, սակայն ցուցարարները նրա հեռանալուն պես միացրեցին այն:
«Դա իսկապես 100%-անոց կասեցում է, բայց պետք է պարզվի՝ հիմնավո՞ր է բարձրացումը, թե՞ ոչ: Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից` 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մուս կողմից` այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական և արդյունավետ ճանապարհն է»:
Կարծիքներ կան, որ ՀԷՑ-ի աուդիտը ոչ մի օգուտ չի տա։ Այդպե՞ս է դա արդյոք։
Այս տարվա մեջ արդեն չորս անգամ Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջազգային հատվածի և արտասահմանյան մեդիայի գլխավոր թեմաների մեջ (Գյումրիի դեպք, Քարդաշյանների այց, Հռոմի պապի պատարագ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այլ միջոցառումներ)։ #ElectricYerevan շարժումով Հայաստանը կրկին միջազգային հատվածի ամենակտիվներից էր։
«Հայտնի է, որ նախագահն իր էությամբ շախմատիստ է և շատ խելացի շախմատիստ: Նրա գրեթե բոլոր գործողությունները մինչ այսօր եղել են հեռահար հաշվարկներով զգուշավոր գործչի քայլեր: Այժմ էլ հաշվարկը կայանում է նրանում, որպեսզի աննշան կորուստներով խաղավարտը սեփական կողմին հանձնվի»:
ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ քննարկումների համար, Հ. Աբրահամյանի կարծիքով, դեռ վաղ է և չեն կարող նման քննարկումներ լինել.
Մի խումբ ցուցարարներ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս պահին այնտեղ հիմնականում երիտասարդներ են, բայց առաջին օրերի աշխուժությունը կարծես չկա:
Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչև արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարևորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսևորվում:
Բաղրամյան պողոտայում ցուցարարները դեռ շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս պահին այնտեղ մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ, իսկ ցուցարարների շարքերում հիմնականում մեծահասակներ են:
Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն:
Ուղիղ եթեր` Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից
«Ես կոչ եմ անում այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին, շարժման ակտիվիստներին ու ոստիկաններին, բոլորին, ովքեր հիմա այնտեղ են»:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է:
«Եթե ՀՀ կառավարությունը չի կարող արդարացնել այդ թանկացումը, այնպես արդարացնել, որ բնակչության մեծամասնությունը տեսնի դրա ճշմարտացիությունը, ապա անպայման պետք է կասեցնել այդ որոշումը»։
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ. նրանք չեն դադարեցնելու պայքարը՝ մինչև որոշումն ամբողջությամբ չկասեցվի:
Եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: