«Ես կարծում եմ՝ մենք մտել ենք մի փուլի մեջ հարկադրաբար կամ խոհեմաբար, որ պետք է կայացնենք որոշում, հատկապես, որ ԵՄ-ն կրկին բանակցությունների մանդատ է ստացել, և պետք է շանսը բաց չթողնել»:
«ՀՀ-ի կայունությունը կարող է հեշտությամբ խաթարվել ավելի հզոր հարևանների կողմից, և այդպիսի օրինակները քիչ չեն։ Որևէ ուժի դեմ պայքարելն այս իրավիճակում հիմար քաղաքականություն է»:
«Ես ցանկություն չունեմ քննարկելու այնպիսի բաներ, որոնք օդում կախված և ակնհայտ իրականություն են: Ինձ որևէ մեկը չի կարող հանել, որովհետև ես ունեմ իմ մասնագիտությունը, պաշտոնից կարող են հանել՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, բայց մասնագիտությունս որևէ մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել»:
«Ցավալի է տեսնել, որ կողմերը շարունակում են բռնությունները Նախագահների հանդիպումից հետո, հատկապես այն բանից հետո, երբ Նախագահներն իրենք մտահոգություն հայտնեցին վերջին շրջանի լարվածության և, մասնավորապես, քաղաքացիական անձանց կյանքեր խլած միջադեպերի մասին»:
2015թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445,649, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,711-ով: Այս մասին տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած հաշվետվությունից:
Իշխանությանն անհրաժեշտ է վստահելի սերնդափոխություն, անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը փոխանցի այնպիսի երիտասարդների, որոնց համար գործող իշխանությունները կլինեն «հեղինակություն», իսկ նրանց ունեցվածքը կլինի անձեռնմխելի:
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ծառուկյանի միջնորդությամբ ձևավորված դաշինքը, որ թվում էր հաղթական, որ թվում էր իշխանությանը սպառնացող իրական վտանգ, հօդս ցնդեց Սերժ Սարգսյանի մի ելույթով:
«Որքան ես գիտեմ, նրա հայրն էլ աղանդի անդամ է եղել՝ ամերիկյան մի աղանդի ներկայացուցիչ է: Եթե այդ ընտանիքում արդեն իսկ հակում է եղել դեպի ոչ քրիստոնեական կամ քրիստոնեական հերձվածներ, բնականաբար անցել է իրենց որդուն: Առհասարակ բոլոր աղանդների, այդ թվում սատանայապաշտների թիրախը երիտասարդներն են»:
Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:
«Կարծում եմ՝ պարտվել են բոլորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ըստ որի՝ տարվա խոշորագույն իրադարձություններից մեկը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր:
Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ այդ երկիրը ներքաշվել է հերթական ֆինանսական հորձանուտ: Մեկ օրում մոտ 50 տոկոսով արժեզրկվել է մանաթը՝ երկրի ազգային դրամամիջոցը: Դրանից մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարել էր, որ «անցնում է մանաթի լողացող կուրսի»:
«Նախաձեռնող քաղաքականությունը ենթադրում է գործողություններ: Այսինքն՝ մի կողմից՝ մեզ մոտ գետնի վրա ռեակտիվ քաղաքականություն է, օրինակ՝ Ադրբեջանը հարձակվեց, մենք կպատասխանենք, իրենք 5 զինվոր խփեցին, մենք 50 կխփենք, իսկ բանավոր, այսինքն՝ խոսքի մեջ, շատ էլ լավ նախաձեռնության տարրեր կտեսնեք, բայց գետնի վրա նորից ռեակտիվ ենք դառնում»:
Հաշվի առնելով մեր տնտեսության քրոնիկ ու խորացող կախվածությունը ՌԴ-ից` կարելի է եզրակացնել, որ մեզ նույնպես հեշտ ժամանակներ չեն սպասվում։
«Գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան Նախագահներին նեղացնել տարաձայնությունների շրջանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ օրերս Բեռնում կայացած հանդիպման արդյունքներին:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…
«Եթե հնարավոր է անվտանգ հանք շահագործել Շվեդիայում կամ Նորվեգիայում, ուրեմն հնարավոր է նաև Հայաստանում: Եթե անընդհատ շարունակենք ասել, որ Հայաստանում դա հնարավոր չէ, իրավիճակն իսկապես չի փոխվի»:
«Հետսովետական տարածքում շուտով անիվը կսկսի հակառակ ուղղությամբ շարժվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի ընտրությունը» ընդդիմադիր շարժման ղեկավար, ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել և 700 մլն-ի տարբերություն է տալիս: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ասվում է՝ մեկ դեղաչափը գնում ենք 15 եվրոյով, ուրիշներից գնելու դեպքում՝ որքա՞ն կկազմի գումարը:
«Ինքը (Պերմյակովը:- խմբ.) այսպես է մեկնաբանում, որ ինքը սկզբից նպատակ չուներ ոչ ոքի սպանելու, պարզապես ուզում էր փող հայթայթել ու գնալ, իրականացնել այն ծրագիրը, որը մշակել էր, որպեսզի հասներ այնտեղ, որտեղ ծնվել, մեծացել է: Դա նրա նպատակն էր, բայց նա ներկայացնում է, որ հանգամանքների բերումով դա արեց»:
Իհարկե, մեծ քաղաքականության մեջ հանպատրաստից քայլեր չեն լինում, բացառված չէ, որ, այո, եթե ոչ՝ ելույթն ամբողջությամբ, ապա դրա՝ Թուրքիային վերաբերող հատվածը համաձայնեցված էր Մոսկվայի հետ, ինչը նույնպես կարելի է բնական համարել:
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե ինքնուրույն էր, այլ, ըստ ամենայնի, կոնսոլիդացված ելույթ էր՝ այս տարբերակով՝ «կուժ, քեզ եմ ասում՝ կուլա, դու լսիր», այսինքն` Հայաստանը սկսեց խոսել հայ-ադրբեջանական հարաբերություններից, բայց խոսում էր նաև Ռուսաստանի անունից, ռուս-թուրքական հարաբերություններից»:
Մենք կորցրել ենք անկախ պետություն ունենալու ցանկությունը, ստրկամտությունն է դարձել ազգային կենսակերպ: Արդյունքում՝ Պուտինը դարձել է հայ ազգի իդեալը: Պուտինը գրավել է ոչ թե Հայաստանի տարածքը, հայ հասարակության ուղեղն ու հոգին, հույսն ու հավատը, ինչը շատ ավելի անդառնալի է, քան անգամ տարածքի կորուստը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը խնդիր չունի պատերազմ հայտարարելու, պատերազմը հայտարարված է եղել կամ առանց հայտարարվելու՝ վարվել է մեր հանդեպ Ադրբեջանի կողմից, և իրենք են միշտ նախահարձակ եղել, մենք եղել ենք պաշտպանողական»,- ասում է Թ. Պողոսյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին:
«Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է իր բացասական դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսի այս նախաձեռնության վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն` այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։
168.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Հայաստանի ընդդիմության ռուսական հատվածն այս ելույթը կարող է Կրեմլին ներկայացնել՝ որպես Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին «դավաճանության» փորձ, ու փորձել Հայաստանում ներքաղաքական գործընթացներ հրահրելու, իշխանափոխության ալիք բարձրացնելու «դաբրո» ստանալ: Լևոն Զուրաբյանի ու Սմբատ Կարախանյանի ականջը կանչի:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է: Սա փոքր-ինչ տարօրինակ է։
Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: