Ամերիկացի գիտնականները մտավախություն ունեն, որ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունը կվտանգի ԱՄՆ-ի գիտական առաջատարությունը
Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ գիտական հանրությունը մտահոգված է Թրամփի վարչակազմի առաջարկած բյուջետային նոր կանոնակարգով, որը կարող է վերջ դնել ամերիկյան գիտության համաշխարհային գերիշխանությանը։ Ըստ այդ նախագծի՝ քաղաքական նշանակումներ ունեցող պաշտոնյաները էականորեն կընդլայնեն իրենց վերահսկողությունը հարյուրավոր միլիարդավոր դոլարների գիտական դրամաշնորհների բաշխման գործում՝ նվազեցնելով անկախ գիտափորձագետների դերը։
Մայիսին հրապարակված կանոնակարգը պարտավորեցնում է քաղաքական նշանակովի անձանց ստուգել բոլոր դրամաշնորհները՝ նախքան դրանց հաստատումը, որպեսզի համոզվեն, որ նախագծերը համապատասխանում են նախագահի առաջնահերթություններին։
Վարչակազմը դեմ է այն հետազոտություններին, որոնք «ֆինանսավորում, առաջխաղացնում կամ խրախուսում են» բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) սկզբունքները, կամ «ժխտում են կենսաբանական
Հետազոտողների գնահատմամբ՝ ներկայումս դաշնային ֆինանսավորում ստացող կլինիկական փորձարկումների մոտ 49%-ըկանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կզրկվի ֆինանսավորման իրավունքից։
Այս փոփոխությունը արմատապես հեռանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված այն համակարգից, որտեղ գիտական ծրագրերի ֆինանսավորումը որոշում էին ոչ թե քաղաքական գործիչները, այլ անկախ, փորձառու գիտնականները։
Գիտական հանրության արձագանքը
Շուրջ 300 առաջատար գիտական կազմակերպություններ նամակ են հղել Սպիտակ տուն՝ պահանջելով լրացուցիչ ժամանակ տրամադրել առաջարկվող փոփոխություններն ուսումնասիրելու համար։ Նրանք նշում են, որ այս նորամուծությունները կունենան «հսկայական» մասշտաբ և կործանարար ազդեցություն ամերիկյան գիտության վրա։

