Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4300-ը
Հունիսի 24-ին տեղի ունեցած իրարահաջորդ երկրաշարժերի հետևանքով, որոնք հողին են հավասարեցրել Լա Գուայրա ափամերձ նահանգի ամբողջական շրջաններ, զոհվել է առնվազն 4,333 մարդ, ևս 16,740-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրել է Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։ Եվս հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը։
7,5 մագնիտուդով երկրաշարժը, որն ամենաուժեղն էր Վենեսուելայում վերջին ավելի քան մեկ դարվա ընթացքում, տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով ցնցումից 39 վայրկյան անց՝ փլուզելով ամբողջական բազմահարկ բնակելի շենքեր։

