Մեր պաշտոնյաներն այդպես էլ չսերտեցին ճգնաժամի ամենակարևոր դասը և այժմ էլ փորձում են լռելու միջոցով հաղթահարել խնդիրները։ Օրինակ` արտագաղթը…
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չգիտեն, թե ինչ են անելու քառյակի գործունեության դադարեցման դեպքում: Արդյո՞ք իրենք երկուսով շարունակելու են պահանջատեր մնալ 12 կետերին և ի՞նչ են անելու սեպտեմբերի 30-ից հետո:
Երեկ՝ իր ծննդյան օրը, 56 տարեկան հասակում, մահացել է «ՎԵՄ» ռադիոկայանի մեր գործընկեր, ճանաչված լրագրող Հասմիկ Բաբաջանյանը:
«Հիմա կարո՞ղ եք ասել՝ Սերժ Սարգսյանին փոխելու իմաստը քառյակի մտածելակերպով ո՞րն է: Փոխեն, որ ի՞նչ լինի: Այսինքն՝ ի՞նչ անեն, Սերժ Սարգսյանին հանեն, հետո Ռոբերտ Քոչարյանի՞ն բերեն իշխանության: Եթե հիմա իշխանափոխություն արվի, դա է, չէ՞, լինելու»,- ասում է Արամ Կարապետյանը:
Հայաստանի քաղաքական դաշտի վակուումը` ի թիվս բազմաթիվ պատճառների, պայմանավորված է նաև նրանով, որ իշխանության դեմ պայքարող ուժերն իրականում իշխանափոխության հարցը հանել են իրենց օրակարգից` միաժամանակ հասարակությանը շարունակելով ներկայացնել, թե ամեն ինչ անում են օր առաջ իշխանությունից ազատվելու համար:
«Ցավոք սրտի, վարչախումբը կարողացել է ժամանակավորապես իրենով անել ընդդիմադիր դաշտը՝ ոչ իշխանական քառյակին»,- ասում է Պետրոս Մակեյանը:
Այս պահին խորհրդարանում ընթանում է ԲՀԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: 168.am-ի տեղեկություններով` հանդիպման շրջանակներում քննարկվում է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդհանրական կարծիք արտահայտելու հարցը
ՀԱԿ անդամներն ասում են, որ կուսակցության ղեկավարությունն իրենց համոզում է, որ իրենք վերածվել են ԲՀԿ-ի օժանդակ կառույցի և իրենք պետք է սպասեն, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն:
«Այնպես չէր, որ ինչ-որ մի խումբ մարդիկ տարբեր տեղերից տարբեր կարծիքներ են հայտնում: Կար համախմբված, միասնական մոտեցում, առաջարկ և պահանջների ինչ-որ փաստաթուղթ, որոնք բոլորն անտեսվեցին»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը:
Եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից:
Պարզվում է՝ ղրիմյան Ղ-Տելեկոմի 100%-անոց սեփականատերը Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերություն է։
ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները գտնում են, որ ՍԴ դիմելն անիմաստ զբաղմունք է և ժամանակի անտեղի վատնում: Որպես օրինակ՝ նրանք բերում են ՍԴ դիմելու իրենց նախորդ փորձը:
Հիմա ոչ ոք չի հիշում, որ 2006թ. ապրիլին Ռուսաստանն արգելեց վրացական գինիների վաճառքն իր շուկայում: Կրկին քաղաքական պատճառներով արգելեց: Մերոնք ոգևորվել էին:
«Հակամարտությունը լուծում չունի: Որքան էլ միջնորդները և հակամարտող կողմերը խոսեն փոխզիջումների մասին, այն չունի փոխզիջումային լուծում: Որոշ մարդիկ կարծում են, որ այս ճգնաժամը ցույց տվեց, որ հարցը չունի ռազմական լուծում: Ես առայժմ այդքան լավատես չեմ»,- ասում է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Հիմա «ռազմական» գործողությունները տեղափոխվել են օրենսդրական դաշտ, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն ամենաշատն է մտածում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասին, որ իրենց մշակած օրենքն ավելի մեծ արտոնություններ է տալիս այդ համայնքի բնակիչներին:
«Այժմ դիլեմայի առաջ են կանգնած, որ մարդիկ վախենում են իրենց գումարը կորցնելուց: Չեն ուզում պայքարել` մինչև խնդիրը հիմնովին լուծվի, ու նման միջանկյալ լուծումներից վաղաժամ ուրախանում են, հետո հայտնվում թակարդում»:
Չնայած քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ այս հարցում ՀՀԿ-ի և կառավարության հետ համագործակցությունն իրենց չի խանգարի աշնանը նախանշված գործողությունների իրականացման հարցում, սակայն պարզ է, որ քառյակը հերթական անգամ հանուն «ազգային միասնության» և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի վտանգի` կորոշի հետաձգել «ամբողջական իշխանափոխության» գործը՝ դա թողնելով ավելի կայուն և խաղաղ ժամանակների:
«Եթե իմ իմացած Ռուզանն է, որի հետ ես շփվել եմ, նա չէր կարող նման հիմարություններ դուրս տալ: Լրագրողները նրան սխալ են հասկացել: Ամենակարևորն այն է, որ նա չի հակադրվում գաղափարին»,- ասում է Պ. Հայրիկյանը:
Ըստ Ռամազ Սակվարելիձեի՝ Հայաստանն ինքը դժվար թե համաձայնի ենթարկվել նման որոշման և խզել երկկողմ ազատ առևտուրը Վրաստանի հետ
Ինչո՞ւ Արդարադատության նախարարությունը չի կատարում օրենքի պահանջը և չի լուծարում ընտրություններին չմասնակցած կամ 1 տոկոսից պակաս քվե ստացած կուսակցություններին, մանավանդ, որ նրանց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս իշխանության քննադատությամբ:
Շառլ Ազնավուրի առաջարկը Եվրոպայում բնորոշվել է իբրև մի մարդու հայտարարություն, որը տեղահանված ընտանիք է ունեցել և շատ լավ է պատկերացնում վտարանդի ժողովուրդներին կացարանով և ապրուստի միջոցով ապահովելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանը փակեց իր շուկան Արևմուտքի առաջ՝ մոտ 5 տասնյակ անուն գյուղմթերքների համար։ Մեր պաշտոնյաները համոզված են, որ մենք կարող ենք շահած դուրս գալ։
Իշխանությունը միշտ հույս ունի, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորը պետք է հնարավորինս խոչընդոտի, որ Հայաստանից ուղարկվող հայցադիմումները մերժվեն, քանի որ դրանց բավարարումը Հայաստանի պետական բյուջեին արժենում է տասնյակ-հազարավոր եվրոների փոխհատուցում կատարելու պարտադրանքի կատարում:
ԱԺ պատգամավորների անձեռնմխելիությանը հուժկու հարված է հասցվել, և ամառային այս շոգի պայմաններում նրանցից շատերը հայտնվել են շոկային վիճակում: Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը պատգամավորների հասցեով տուգանքներ է ուղարկել` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
«Լիդիան ինթերնեյշնլ»-ի փոխնախագահը կարծում է, որ պոտենցիալ շահութաբեր հանքային ռեսուրսներ ունեցող ոչ մի երկիր չի փոխարինում հանքարդյունաբերությունը այլ արդյունաբերությամբ: Դա տնտեսապես արդյունավետ չէ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միանգամայն համապատասխանում է իրականությանը, նրա նշած բալիստիկ հրթիռները 2012թ. ցուցադրվել են Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ, և Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շատ լավ տեղեկացված է դրանց գոյության մասին:
«Զրոյից ոչինչ չենք սկսում, և հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց»:
Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը:
«Անշուշտ, մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է»,-ասել է ՌԴ Նախագահը:
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում գրել . «Սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այլ մանրամասներ նա դեռևս չի հայտնել: