«Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում». Կարեն Կարապետյանը՝ Դավիթ Լոքյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգցման նախարար Դավիթ Լոքյանն այսօր գործադիր մարմնի նիստի ընթացում ներկայացրեց 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին նախգիծը:
Նախարարն ասաց, որ ռազմավարությունը փորձում է համապպարփակ լուծում տալ խնդրին, թե ինչպես կանոնակարգել աղբահանության խնդիրը երկրում:
Նա երկար ներկայացրեց առկա վիճակը և առաջարկվող լուծումների մի մասը և ընդհատեց իր ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվելով՝ շարունակի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանն ասել էր, որ այսօր ժամը 12:00-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու բյուեջի նախագծի քվեարկությունը, հետևաբար՝ պետք է այսօր մաքսիմալ լակոնիկ լինեն:
«Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:
«Չշարունակելուց»,- ասաց Դավիթ Լոքյանը, ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ դա արեք:
Հաջորդ զեկուցողը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էր, ում վարչապետն ասաց. «Ժամանակը հաշվի առնելով՝ կողմնորոշվեք՝ ինչից եք հաճույք ստանալու»: