ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն․ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց բոլոր այն նավերի համար, որոնք իրավունք ունեն օրինական տարանցում իրականացնելու միջազգային ջրային ուղով։

«ԱՄՆ զինված ուժերը տեղակայված են և պատրաստ են ապահովելու, որ նավարկության ազատությունը պահպանվի՝ չնայած Իրանի չհիմնավորված ագրեսիային, սադրանքներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին», — ասվում է հրամանատարության X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

CENTCOM-ն ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, իսկ նավերի երթևեկությունը շարունակվում է։

«Երթևեկությունն իրականացվում է», — հավելել են ամերիկյան հրամանատարությունում։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը անորոշ ժամկետով փակելու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ նեղուցով անցումը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես պնդում է իրանական կողմը, ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը տարածաշրջանում չի դադարեցվել։ Մինչև այդ պահը, ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն, նեղուցով ցանկացած նավի տեղաշարժ չի թույլատրվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031