Որոշ մարդիկ դեռևս ազգությունը սահմանում են ազգանունով կամ․․․ Իսպանիայի վարչապետն արձագանքել է Ռահոյի խոսքերին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը արձագանքել է նախկին վարչապետ Մարիանո Ռահոյի մեկնաբանություններին Ֆրանսիայի ազգային հավաքականի վերաբերյալ։
Ավելի վաղ նախկին վարչապետն ասել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականում ֆրանսիացի ֆուտբոլիստ չկա․ մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
«Որոշ մարդիկ դեռևս ազգությունը սահմանում են ազգանունով, ծննդավայրով կամ մաշկի գույնով։ Մյուսները՝ իրենց կապվածությամբ և ներդրում ունենալու ցանկությամբ։ Ֆուտբոլ խաղալով։ Տարեցներին հոգ տանելով։ Կամ սեփական բիզնեսը սկսելով։
Իսպանիան պատկանում է նրանց, ովքեր սիրում են այն և աջակցում են երկրի գոյությանը։ Ոչ թե նրանց, ովքեր այն խայտառակում են այդպիսի հայտարարություններով։
Ֆրանսիա, մենք կհանդիպենք կիսաեզրափակչում։ Թող լավագույն թիմը հաղթի, իսկ ռասիզմը պարտվի», — գրել է Սանչեսը իր սոցիալական ցանցերի էջում։

