ԱՄՆ ԶՈւ վերջին գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ
ԱՄՆ ԶՈւ վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Այս մասին հայտարարել են Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը և ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սույնով հայտնում ենք, որ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Հենց որ իրավիճակը կայունանա և հանգստությունը վերականգնվի, բոլոր դիմումները կդիտարկվեն ըստ դրանց ներկայացման հերթականության, և անհրաժեշտ թույլտվությունները կտրվեն»,- ասված է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է երեկ երեկոյից, և անցումը դրանով անհնար է, քանի դեռ Իրանի իշխանությունները որոշում չեն կայացրել այն բացելու մասին։ Ցանկացած նավ, որը կփորձի անցնել ջրատարածքով, իրեն վտանգի կենթարկի, հավելել են Կորպուսում։

