Բաժիններ՝

Թուրքիան թվային գովազդների շուկայով 6-րդն է Եվրոպայում

«IAB Europe» թվային մարքեթինգի և գովազդի եվրոպական մակարդակի ասոցիացիան տվյալներ է հրապարակել եվրոպական թվային գովազդի շուկայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ եվրոպական թվային գովազդի շուկան աճել է 10.5-%ով, հասնելով 131 մլրդ եվրոյի, չնայած մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ճնշումներին։

Եվրոպական թվային գովազդի շուկան 2025-ին հասել 131 մլրդ եվրոյի։ Անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի գովազդային շուկային ու նշվում է, որ Թուրքիան թվային գովազդի ներդրումների կայուն աճով շարունակում է մնալ Եվրոպայի թվային գովազդի առաջատար 6 շուկաների շարքում։

Այսպիսով, Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը Եվրոպայի առաջատար թվային գովազդի շուկաների շարքում՝ տվյալների վրա հիմնված ներդրումների և տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031