«Այլ հարց է՝ ես ընդունո՞ւմ եմ այդ ճանապարհով փոփոխությունը, թե՞ ոչ: Ես չեմ ընդունում, որովհետև կարծում եմ՝ դա ավելի ծանր փոփոխությունների ճանապարհ է, քան այն, ինչ մենք ենք առաջարկում՝ խաղաղ անհնազանդությունը»:
Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։
Հայաստան «Տամիֆլյու» դեղամիջոցի ներկրման «բացառիկ» իրավունքը տրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Գրուպ» ընկերությանը: Եթե ոչ պաշտոնապես, ապա փաստացի, այս ընկերությունն է ստանձնել H1N1 վիրուսի (խոզի գրիպ) բուժման նպատակով օգտագործվող «Տամիֆլյուի» մատակարարումը:
Ս. Սաֆարյանի կարծիքով, գործը բավականին արտառոց է, իսկ հանրային հետաքրքրությունը չափազանց թույլ է:
«Շատ փաստեր այսօր կան դրված ԵԽ ԽՎ պատվիրակների սեղաններին: Հուսանք, որ պատվիրակներն այլևս ճիշտ կերպով կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Մեր պատվիրակությունը ևս պետք է օգտագործի իր ունեցած լծակները՝ իբրև խորհրդարան և պատվիրակություն, իր խողովակներով հանդիպի, խոսի, բացատրի, ներկայացնի իրավիճակի էությունը»:
ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Հայաստանում ևս, քանի որ այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրներից է:
ԱՊՀ Միջպետական բանկն անցած տարեվերջին աննախադեպ նվեր է մատուցել ՀՀ կառավարությանը. Բանկը հրաժարվել է իր իրավունքներից, «Նաիրիտ» գործարանը «վերադարձրել» է ՀՀ կառավարությանը: Այս «պատմական» իրադարձության արձանագրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի վերջին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի Մոսկվա այցելության ընթացքում:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վտանգավոր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը:
Ինչպե՞ս կարող ես հաջողակ դառնալ… Քո ուժեղ և թույլ կողմերի գիտակցմամբ, հարկավոր է ճիշտ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները: Լինես հետևողական ու համբերատար, քանի որ հաջողակ լինելը մեծ ջանքեր, ցավ, տառապանք է պահանջում, քանզի դու երազանքներ ունես:
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Դժվար է կանխագուշակել, թե դեպքերն ինչ զարգացում կստանան, և ինչ քայլերի կդիմի հարևան երկրի ղեկավարությունը բնակչության դժգոհության ալիքը ճնշելու կամ շեղելու նպատակով
Ըստ մասնագետների, «Տամիֆլյուն» անթույլատրելի է մասսայական օգտագործման համար, հետևաբար՝ այն չի կարելի բնակչությանը տրամադրել պոլիկլինիկաներից:
Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գերմանիան՝ լինելով Եվրոպական միության քաղաքականությունն առաջ մղող գլխավոր երկրներից մեկը, ցանկանում է հարակից տարածաշրջաններում ևս դերակատարություն ստանձնել՝ բարձրացնելով ԵԱՀԿ դերն ու նշանակությունը:
Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողն ազգի թշնամին է։
Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ձմեռային արձակուրդները երկարացնել ևս մեկ շաբաթով: Այս մասին այսօր կառառավարության նիստից առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Եթե այդ կառույցը պետք է հավելյալ խնդիրներ ստեղծի, ապա դրա գործունեությունը պետք է դադարեցնել…
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:
Երբ մեր երկրների տնտեսությունները լուրջ դժվարություններ ունեն՝ արժութային ցնցումների հետ կապված, ԵՏՄ երկրները պետք է ինչ-որ կերպ ուրվագծեն ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարներ: Խոսքը նոր արժույթի ստեղծման մասին չէ:
2015թ. հունվարի 12-ին, այս ժամերին 6 ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը պայքարում էր կյանքի համար…
Առողջապահության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 129605 դրամ է, իսկ մեկ միավոր աշխատուժի գծով մասնագիտական ուսուցման ծախսը՝ ընդամենը 29 դրամ
«Իրանի ապաշրջափակման դրական հետևանքները զգալի կլինեն ժամանակի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Վալդայ» փորձագիտական ակումբի ներկայացուցիչ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Իրանի տարածաշրջանային դերի հնարավոր բարձրացմանը:
ՀՀ ոստիկանության կողմից օրեր առաջ ձերբակալված Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհելը 30 օրով կալանավորվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
168.am-ը մի քանի հարց է հղել «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոյին:
«ԵՄ-ն նախորդ տարվա ընթացքում վերացրեց Արևելյան գործընկերության շուրջ առկա բոլոր տարաձայնությունները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ խոսելով ԵՄ-ի Հարևանության քաղաքականությունից:
«Ամեն մարդ ունի պաշտպանվելու իրավունք, բայց հաշվի առնելով մեր ազգի մենթալիտետը՝ այդ զենքի իրավունքով պաշտպանվելը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի ու մեր բնակչության համար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ցուցարարները գրոհել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել: Դեսպանատան շենքի մի մասն այրվել էր: Դրան հաջորդեց Սաուդյան Արաբիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումն Իրանի հետ, նրան միացան նաև այլ պետություններ: 168.am-ն այս իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
«Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերությունների սրումն էլ ավելի բարդացրեց Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան, Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Ալի Սալամին` անդրադառնալով Իրան-Սաուդիան Արաբիա հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողություններին:
Արհեստական ինտելեկտի կիրառումներն արդեն ապացուցել են իրենց օգտակարությունը: Բայց ես կարծում եմ, որ այս գաղափարի զարգացումները կարող են հանգեցնել մարդկության վերացմանը: Եթե մարդիկ կարողանան կիրառել արհեստական ինտելեկտը, ապա կսկսեն կտրուկ զարգացում ապրել: