
«Հայաստանում որևիցե մենաշնորհ գոյություն չունի». Կարեն Կարապետյան

Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին: Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ներկրել այն, ինչ ուզում է: «Որևիցե մենաշնորհ գոյություն չունի Հայաստանում, կամայական ապրանք կարող եք գնալ բերել»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Պատասխանելով այն հարցին թե արդյոք հանրապետությունում այս ընթացքում դրական տեղաշարժ արձանագրվե՞լ է` վարչապետը նշեց, որ դա անընդհատ աշխատելու գործընթաց է: «Դրական առաջընթաց արձանագրելու համար անընդհատ աշխատանք է պետք: Օրինակ, երեկ մեկը կարողացել է ներկրել մի ապրանք, որը մինչեւ այդ չէր ներկրում, դա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, ըստ ձեզ: Մենք ամեն օրվա աշխատանք ունենք՝ մրցունակ, բաց, հավասար պայմաններ ստեղծելու: Եթե մի օր մրցունակ է« հաջորդ օրն անելիք չունե՞նք: Պարբերական աշխատանք ունենք: Միշտ եղել է հանձնարարական` հակակոռուպցիոն, հակամոնոպոլ քաղաքականության, որպեսզի գործարար մարդն իրեն խնդիրների մեջ չզգա: Այդ առումով որոշակի առաջընթաց կա« որը բավարար չէ, իհարկե, եւ շարժվելու ենք առաջ»,- հավելեց վարչապետը:
Արմենուհի Մխոյան