Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը նշում է, որ դրանք կլինեն առաջին ընտրությունները վերջին 38 տարվա ընթացքում, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։

«Գործող կառավարությունը կդառնա առաջինը վերջին 53 տարվա մեջ, որն աշխատել է իր լիազորությունների ամբողջ ժամկետը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031