Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ

Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը մոտ մեկ ժամ առաջ մի քանի հարված են հասցրել իրանական հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոքր նավակներին՝ Հորմուզի նեղուցի մերձակայքի մի քանի շրջաններում։

«Ամերիկացի պաշտոնյան ինձ հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները մոտ մեկ ժամ առաջ մի քանի հարված են հասցրել հրթիռային համակարգերին, հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև ԻՀՊԿ-ի փոքր նավակներին՝ Հորմուզի նեղուցի շուրջ գտնվող մի քանի վայրերում», – գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031