Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը սևեռված Գագիկ Ծառուկյանի վրա. Նարեկ Մալյան
«Էմոցիոնալ ֆոնով առաջին ձերբակալումը երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանինն էր, երբ իրավականին զուգահեռ՝ տեղի ունեցավ իրավական, բարոյական ու վարկաբեկող մեծ արշավ նրա դեմ: ՔՊ-ի քաղաքական թիմի ձեռքով մոնտաժվեց «տուշոնկա շոուն», որն այն ժամանակ աշխատեց և որպես գործիք կիրառվեց Մանվել Գրիգորյանի դեմ (Գեներալ Մանվելի դեմ «տուշոնկա շոուն» մոնտաժել էր ՔՊ-ական, Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը): Հիմա Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը հակառակ ուղղությամբ է աշխատում: Բոլորին են գետնին տապալել, այդ թվում՝ ինձ: Ինձ տապալողների թվում էր մի ոստիկան, ում ժամանակին ես էի աշխատանքի ընդունել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ որևէ նպատակահարմարություն չկար 70 տարեկան մարդուն՝ Գագիկ Ծառուկյանին, իր տան մեջ գետնին տապալելու:
«Ձեռնաշղթան հատուկ միջոց է, այն կիրառում են օրենքով նախատեսված դեպքերում: Գագիկ Ծառուկյանի պարագայում դրա անհրաժեշտությունը չկար, ձեռնաշղթան ձևական էր անցկացված նրա ձեռքին: Իսկ առյուծներին ինչի՞ տարան: Ես թութակ եմ պահում… Որ գան ինձ ձերբակալեն, թութակիս էլ ե՞ն տանելու»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը նկատեց՝ ընտրարշավի 2-րդ հատվածում ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, չգիտեմ՝ ինչո՞ւ: Դա կարող էր լինել տարբեր պատճառներով: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նրա սևեռվածությունն ուրիշ էր:
«Եվ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարի. արդյունքում՝ գողացան ձայները, որպեսզի չմտնի խարհրդարան: Իշխանությունը ձայներ է կեղծել իր օգտին, պակասեցվել են ձայներ ընդդիմադիր կուսակցություններից և կեղծվել են ձայներն այն ուժերի օգտին, որոնք միգուցե կուզեին, որ անցնեին:
ԲՀԿ-ն մինչև վերջին օրը, ըստ տարբեր սոցհարցումների, մոտ 7%-ի ձայն է ունեցել: Իսկ թե ինչ է իրականում տեղի ունեցել, այդ թվում՝ ինչպես են գողացել ձայները, այս ամենի պատկերը մենք կունենանք իշխանափոխությունից հետո»,-ասաց Նարեկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

