Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին, որոնք, ըստ նրա, պատմության ընթացքում ստվերել են երկրի անցյալն ու ներկան, հաղորդում է BFMTV-ն։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ցավակցություն է հայտնել Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի՝ երկրի ներկայիս ղեկավարի հոր, մահվան կապակցությամբ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը հարված են հասցրել Քուվեյթի տարածքում տեղակայված, արձակման համար նախապատրաստված ամերիկյան HIMARS հրթիռային կայաններին, հաղորդում է IRIB-ը։
Եվրոպական հանձնաժողովը վերջնականապես հաստատել է 2 մլն եվրոյի դրամաշնորհի հետկանչը, որը հատկացվել էր Վենետիկի բիենալեին 2025–2028 թվականների ժամանակահատվածի համար, հայտնում է Euronews-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ռազմական էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ և ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի մահվան կապակցությամբ՝ նրա մահվան լուրը որակելով ցնցող։
168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը մոտ մեկ ժամ առաջ մի քանի հարված են հասցրել իրանական հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոքր նավակներին՝ Հորմուզի նեղուցի մերձակայքի մի քանի շրջաններում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը արձագանքել է նախկին վարչապետ Մարիանո Ռահոյի մեկնաբանություններին Ֆրանսիայի ազգային հավաքականի վերաբերյալ։
«Ռազբորկա»` Վաղարշյան փողոցում․ հնչել են կրակոցներ, կան վթարված մեքենաներ. Գագիկ Շամշյան քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գագիկ Ծառուկյանի դուստրը` Անահիտը, տեսանյութ է հրապարակել հոր մասին
Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի օրը Ֆրանսիայի տարածքում կարգուկանոնին կհետևի շուրջ 70,000 ոստիկան և ժանդարմ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Երգչուհի Գոհար Ջահուկցյանը «Ռանդևուի» տաղավարում անկեղծ խոսում է իր կյանքի ամենացավոտ էջերի մասին։
Իսպանիայի նախկին վարչապետ Մարիանո Ռահոյը կիսվել է իր մտքերով 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ ազգային հավաքականի առաջիկա խաղի վերաբերյալ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանգուցյալ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր անում իրեն հարված հասցնել Իրանին «նրա միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունների պատճառով»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, իբր, համաձայնել է Վաշինգտոնի հետ գործարքի պայմաններին, սակայն դրանից կարճ ժամանակ անց անօդաչու սարքով հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա։
Ութ տարի շարունակ մենք խոսում ենք այն մասին, որ այս իշխանությունը եկել է ռեպրեսիաներով, և գնալով այդ մեքենան շատ ավելի դաժան և ընդգրկուն է դառնալու։
ԱՄՆ ԶՈւ վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Այս մասին հայտարարել են Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը և ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ խաղի (3:1՝ լրացուցիչ ժամանակում) ընթացքում դժգոհություն է հայտնել հանդիպման գլխավոր մրցավար, պորտուգալացի Ժոաու Պինեյրուի աշխատանքից և շփման ոճից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել էին հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։ Որոշման գործոններից մեկը եղել է, անվտանգության ծառայության գնահատմամբ, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայի համար 50 հազար հարվածային անօդաչու սարքերի գնումը, ինչը կդառնա Կիևին արևմտյան երկրների կողմից այս տեսակի սպառազինության հայտնի ամենախոշոր մատակարարումներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։
Իրանը պատրաստ է ուժի կիրառմամբ պաշտպանել իր դիրքերը Հորմուզի նեղուցում, հայտարարել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան խոսել է Հարավային Կարոլինան ներկայացնող սենատոր Լինդսի Գրեմի հետ՝ քաղաքական գործչի հանկարծակի մահից մի քանի ժամ առաջ։
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց բոլոր այն նավերի համար, որոնք իրավունք ունեն օրինական տարանցում իրականացնելու միջազգային ջրային ուղով։
Էմոցիոնալ ֆոնով առաջին ձերբակալումը երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանինն էր, երբ իրավականին զուգահեռ՝ տեղի ունեցավ իրավական, բարոյական ու վարկաբեկող մեծ արշավ նրա դեմ: ՔՊ-ի քաղաքական թիմի ձեռքով մոնտաժվեց «տուշոնկա շոուն», որն այն ժամանակ աշխատեց և որպես գործիք կիրառվեց Մանվել Գրիգորյանի դեմ (Գեներալ Մանվելի դեմ «տուշոնկա շոուն» մոնտաժել էր ՔՊ-ական, Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը):
Օմանի արտաքին գործերի նախարարությունը Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆերեյդունին կանչել է նախարարություն և նրան հանձնել պաշտոնական բողոքի նոտա՝ երկրի տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների կապակցությամբ, հաղորդում է Al Jazeera-ն։
Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այցի ընթացքում ակնկալվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում նավթագազային ոլորտում, ինչպես նաև առևտրի, ներդրումների և անվտանգության հարցերի քննարկում, հաղորդում է Reuters-ը։
Հունիսի 24-ին տեղի ունեցած իրարահաջորդ երկրաշարժերի հետևանքով, որոնք հողին են հավասարեցրել Լա Գուայրա ափամերձ նահանգի ամբողջական շրջաններ, զոհվել է առնվազն 4,333 մարդ, ևս 16,740-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրել է Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։ Եվս հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը։
Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։