Ֆրանսիայում ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի օրը 70 000 ոստիկան կներգրավվի
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի օրը Ֆրանսիայի տարածքում կարգուկանոնին կհետևի շուրջ 70,000 ոստիկան և ժանդարմ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Խաղը կկայանա հուլիսի 14-ին: Դաշտում կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: Բացի այդ, հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։
«Հուլիսի տասնչորսին 70 հազար ժանդարմ և ոստիկան կներգրավվի երկրի ողջ տարածքում, ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան»,- ասել է Նունյեսը։

