Բռնապետության պայմաններում չես կարող հույս դնել իրավապահ համակարգի վրա, այն ծառայում է միայն մեկ մարդու․ Էլինար Վարդանյան

Ութ տարի շարունակ մենք խոսում ենք այն մասին, որ այս իշխանությունը եկել է ռեպրեսիաներով, և գնալով այդ մեքենան շատ ավելի դաժան և ընդգրկուն է դառնալու։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է այդ մեքենայի թափանիվն ավելի արագ աշխատում, և ինչ մեծ զանգվածներ են ռեպրեսիայի ենթարկվում։ Հանրության ընկալումը, թերևս, փոխվել է, որովհետև ութ տարի առաջ ոմանք նույնիսկ հրճվում էին հարուցվող քրեական գործերի համար, իսկ այսօր հանրության զգալի զանգվածի մեջ այս երևույթն առաջացնում է հակառակ վերաբերմունքը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Այն, որ մարդուն ցուցադրաբար գետնին են տապալում, ձեռնաշղթաներ են հագցնում, չի կարող հասարակության մեջ հակառակ ազդեցությունը չառաջացնել, և մասնավոր շփումներում ու սոցիալական ցանցերում մենք դա տեսնում ենք։ Մարդիկ իսկապես ազդված են, չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կարելի է պարզապես խոստանալ, որ գետնին է փռելու, ունեզրկելու է, և առանց բավարար հիմքերի գնալ այդ ճանապարհով։ Անկախ ամեն ինչից՝ երբ թափանիվն սկսում է գործել, միևնույն է՝ թակելու է ցանկացածի դուռը։ Եվ քանի դեռ դու քեզ դիստանցավորում ես այս ամենից, երբ գան ու քո դուռը թակեն, քեզ պաշտպանող չի լինելու, այսինքն՝ դու միայնակ ես մնալու խնդիրների հետ»,- ասաց քաղաքական գործիչը։

«Լայն զանգվածներն, իհարկե, հասկանում են՝ ինչ է կատարվում։ Ոմանք խոսում են այդ մասին, ոմանք լռում են, բայց նրանք, ովքեր ասում են՝ ես չեզոք եմ, քրեական գործին չեմ տիրապետում, սա իրավական գործընթաց է, ինձ հետ կապ չունի, վաղը շատ ավելի դաժան վերաբերմունքի են արժանանալու այս իշխանությունների կողմից, և չի լինելու որևէ մեկը, որը կկանգնի իրենց կողքին և կպաշտպանի այս իշխանության սանձարձակ գործողություններից։

Կարդացեք նաև

Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է, որովհետև նախընտրական փուլում Փաշինյանը խոստացել էր, որ նրան պետք է պատասխանատվության ենթարկի, ունեզրկի, և այդ խոստումից հետո տեղի է ունենում իրավական գործընթաց»,- նշեց Էլինար Վարդանյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ երկրի իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ մարդու․

«Փաշինյանի հրահանգով նրանք անում են ամեն ինչ՝ իրենց արժանապատվության վրայով անցնելով։ Նրանք պատրաստ են ծառայել Փաշինյանի ցանկացած հրահանգին։ Գլխավոր դատախազը Փաշինյանի անձնական գլխավոր դատախազն է։ Փաշինյանն ինչ հրահանգ տալիս է, գլխավոր դատախազին մնում է միայն դրա իրավական հիմնավորումները գտնել, այսինքն՝ կարել, կպցնել իրար, բոլորին համատարած ձայնագրելու և գաղտնալսելու արդյունքում ինչ-որ ապացույցներ պեղել, այսինքն՝ փորձել Փաշինյանի հրահանգին տալ իրավական ճանապարհ»:

«Բազմաթիվ մասնագետներ՝ և՛ քննչականից, և՛ դատախազությունից, չհաշտվելով իրենց արժանապատվության ոտնահարման հետ, այս տարիների ընթացքում պարզապես դուրս եկան համակարգից և այլևս չեն մտածում համակարգ վերադառնալու մասին։

Համակարգում մնացին այն մարդիկ, ովքեր փորձում են արդարացնել իրենց գործողություններն «ընտանիք ենք պահում» արտահայտությամբ, հետևաբար՝ այս պարագայում իրավական համակարգից որևէ բան ակնկալելը միամտություն է, որովհետև այս բռնապետության պայմաններում դրա հույսն էլ չես կարող ունենալ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031