«Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Ս.Խաչատրյանը և Տ. Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Ս. Խաչատրյանը և Տ.Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լքեց դահլիճը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որ դեռ պետք է ներկայացնեին օգոստոսի վերջին, ապա սեպտեմբերի 15-16-ին, ապա սեպտեմբերի վերջին, և այլն:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Փաստորեն, բյուջեով կանխատեսված ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր` 4% տնտեսական աճ ապահովելը պետք է ձեռքբերում համարել։ Չնայած՝ դա այնքան էլ հեշտ չի լինի։
Այսօր Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք համապատասխան հանձնաժողովներում ավարտվելուց հետո կշարունակվեն խորհրդարանի լիագումար նիստում: Թվում է, թե հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաջորդ տարվա վերաբերյալ, մեղմ ասած, ոչ լավատեսական կանխատեսումները, կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ զոհվեցին ութ քաղաքաական գործիչներ:
Այսօր առավոտյան Հայաստան է ժամանել թուրք հանրաճանաչ մտավորական, հրապարակախոս, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիկչիի գլխավորած մտավորականների և հասարակական գործիչների պատվիրակությունը: Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական hարցի ուսումնասիրմամբ և համարվում է այդ հարցի ամենահայտնի փորձագետն ու քրդական հարցի նախահայրը:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն պատասխանելով այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունն այն է, որ սա արվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, ասել էր. «Դրանք բոլորը քաղաքական խաղեր են»:
«Էն Հավլաբարը չի»,- այսօր եթե լինեք Թիֆլիսի ամենահայկական թաղամասերից մեկում` Հավլաբարում, այս նախադասությունը շատերից կլսեք: Ինչպես հավլաբարցիներն են ասում` «դիփ թողել-հեռացել են». անվերադարձ հեռացել են տարբեր երկրներ ու իրենց հայկական բնակարանները վաճառել այլազգի մարդկանց:
Ուսանող-ծնողներին օգնություն ցուցաբերվում է ոչ թե ՀԵՀ-ի կողմից, այլ ՀԵՀ-ի միջոցով։ Պարզ ասած, ուսման վարձը հիմնադրամը չի վճարում։ Վճարում են ուրիշները։
«Կգա 2017 թվականը, կլինեն ԱԺ ընտրություններ: Եթե ժողովուրդն իր քվեն կտա այլ քաղաքական ուժի կամ այլ դաշինքի, կամ ԱԺ-ում կստեղծվի այլ կոալիցիա, որտեղ Հանրապետականը տեղ չի գտնի կամ կլինի կոալիցիայի մեջ, այդ ժամանակ կդրվի խնդիրը, թե Հանրապետականն ինչ կարգավիճակում պետք է լինի»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
Չնայած երեկվա հանրահավաքում այլ գործիչների ունեցած ելույթների կոշտ հռետորաբանությանը, կարելի է արձանագրել, որ ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը, կամ, ինչպես հանրահավաքին նախորդող օրերին էին հայտարարում՝ բանակցությունները:
Նա հայտարարեց, որ այսօրվանից ամբողջ հանրապետությունում սկսում է շտաբերի ձևավորում և պահանջելու են արտահերթ ընտրություններ:
Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը, որտեղ, ըստ նրանց՝ հրապարակվելու է իշխանափոխության հասնելու գործողությունների քարտեզը:
Քիչ առաջ ավարտվել է խորհրդարանական եռյակի հերթական նիստը, որը տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աշխատասենյակում:
Տարածքային կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ մինչև այս պահը Ոստիկանության կողմից որևէ կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվում հանրահավաքի գնացողներին Երևան տեղափոխելու հարցում:
ՀՀ ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով
«Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանում կառավարման ճգնաժամ գոյություն չունի: Ըստ նրա՝ չկան նաև իշխանափոխության հիմքեր, իսկ առանց հիմքերի՝ իշխանափոխություն չի լինում:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքին պետք է ներկա լինեն ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները:
«Ինչի՞ եք դրել սահմանամերձ անունը, երկու օր ա, հայբուդուր, հեռուստատեսությունով ասում եք սահմանամերձին արտոնություն ենք ալիս: Էդքան որ տատիկ պապիկներին մտածող էիք, քիչ թալանեիք: Իրանք հարյուր հազարներով նիսյաններ ունեն խանութներում: Էդ փողը տվեք, գնան փակեն: Ոչ թե ձեր օբյեկտները տանեք սահմանամերձ շրջաններ»,- բորբոքվեց Ն.Փաշինյանը:
Ո՞րն է այսօր իշխանությունների օրակարգում ամենասկզբունքային հարցը՝ փոխե՞լ Սահմանադրությունը, թե՞ չփոխել: Հասկանալի է, գործող Սահմանադրությունը կաշկանդում է իշխանություններին ազնիվ ընտրություններ կազմակերպել, պարտադրում է, որ դատավորները կաշառակեր լինեն, ուղղակի թույլ չի տալիս մարդասպանին մարզպետ չնշանակել:
Մերոնք ասում են` նոր շուկա, նոր հնարավորություններ, իսկ Աղանբեգյանի խոսքերից ստացվում է, որ շուկան կարող է է՛լ ավելի փոքրանալ և փոքրանում է։
Ո՞րը կարող է լինել եռյակի պատասխանը ՀՀԿ-ական մեծամասնությանը: Միակ հնարավոր տարբերակը, որին այս պահին ընդունակ է եռյակը՝ ԱԺ նիստերի բոյկոտն է:
168.am-ի հարցին՝ «Իշխանափոխություն` 2017-2018թթ.-ի՞ն», Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ավելի շուտ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շարունակեց իր վիրավորանքները և հիշեց մեծերի խորհուրդը՝ չվիճել տգետների, անբարոյականների ու սակավամիտների հետ. «Այդ պատճառով ես չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին ու նման բանավեճի մեջ մտնել: Պոռոտախոսներին կասեմ՝ կանգեք հայելու դեմ ու ասեք՝ ի՞նչ եք արել այս երկրի համար, պետականության կայացման համար»:
Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների, մասնավորապես` խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների կազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելու համար:
«Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, կա՛մ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավելի շատ գիտությունը զարգանա, դա է հզորությունը»:
«Ես բազմիցս նշել եմ՝ սա պառլամետ է և պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անջատել»,- պատգամավորին դիմեց Է.Շարմազանովը և կոչ արեց կոռեկտության:
«Ցանկանում եմ գնալ, բայց շատ հաճախ էլի վերադառնալ: Ես երբ գալիս եմ Հայաստան, փորձում եմ ինձ հետ Իտալիայից ինչ-որ բան բերել, իմ մշակույթը բերել, ու երբ գնում եմ Իտալիա, ինձ հետ տանում եմ մի կտոր Հայաստանից: Մենք պետք է մեծացնենք մեր քաղաքների համագործակցությունը մեր մշակույթների սերտացման միջոցով»:
«Գագիկ Ծառուկյանը բավական հետաքրքիր կացության մեջ է հայտնվել` իր ելույթի առումով, որովհետև սահմանադրական փոփոխությունների հարցում կոշտ գիծը շարունակելը կբերի Սերժ Սարգսյանի կողմից այլ ռեակցիայի և, բնականաբար, չեն արդարանա ԲՀԿ-ի այն սպասումները, որ իրենց հետ կխոսեն իշխանությունը փոխանցելու կապակցությամբ, և ճիշտ հակառակը կլինի, եթե այլ դիրքորոշում լինի»,- ասում է Ստեփան Սաֆարյանը: