Ինչու է Եվրոպան «հարձակվել» Վրաստանի վրա. նպատակը` Միջին միջանցքի նկատմամբ վերահսկողությունն է

Վրաստանի շուրջ տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպը, բուռն քննարկումների առիթ են դարձել։ Ըստ վրացի փորձագետների, եվրոպական կառույցների գործողությունները թելադրված են աշխարհաքաղաքական շահերով։

Օրեր առաջ Վրաստանի պատվիրակությունը՝ ի նշան բողոքի, լքել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը՝ հրաժարվելով մասնակցել «Հաագայի հռչակագրի» քվեարկությանը: Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի հրաժարվելով մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հաագայի հռչակագրի քվեարկությանը՝ հայտարարել էր, որ փաստաթղթի առանձին դրույթներ աղավաղում են երկրում տիրող քաղաքական իրավիճակը և հակասում են ազգային շահերին։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել էր.

«Քանի որ հռչակագրի վերանայված տարբերակի առանձին մասեր միտումնավոր աղավաղում են Վրաստանում առկա քաղաքական իրականությունը, կոպիտ կերպով սխալ են ներկայացնում ու կեղծում են փաստերը, լիովին անտեսում են պետական ինստիտուտների վրա բռնի հարձակումները… մեր պատվիրակությունը ի նշան բողոքի չի մասնակցի քվեարկության գործընթացին»։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնսը, մեկնաբանելով վրացական կողմի հայտարարությունը, նշել է, որ նիստերը բոյկոտելը չի նպաստում տարաձայնությունների կարգավորմանը։

Ինչպես հաղորդում է «Новости Грузия» պորտալը, վրացական կողմի այս որոշումը պայմանավորված էր փաստաթղթի բովանդակությամբ, որը կոշտ քննադատության էր ենթարկում Վրաստանի իշխանություններին: Հռչակագիրը, ի թիվս այլ հարցերի, ներառում է նաև ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի նախաձեռնած բանաձևը, որը, վրացական իշխանությունների կարծիքով, միջամտություն է երկրի ներքին գործերին։

Արևմտյան երկրների կողմից Վրաստանի նկատմամբ գործադրվող ճնշումների
հիմնական նպատակը «Միջին միջանցքի» (Middle Corridor)՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող առանցքային տարանցիկ երթուղու նկատմամբ վերահսկողություն հաստատելն է:

Վրաստանը, որպես տարածաշրջանի առանցքային դերակատար, հանդիսանում է այս լոգիստիկ շղթայի կարևորագույն օղակը, և արևմտյան դերակատարները ձգտում են երաշխավորել իրենց ազդեցությունը այդ տարածաշրջանում՝ հաճախ օգտագործելով ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների մասին հռետորաբանությունը որպես ճնշման գործիք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031