Բաժիններ՝

Անվտանգ ուզում եմ մեկնել Ռուսաստան՝ սեփական մեքենայով․ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների հերթական բողոքի ակցիան

Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանցից շատերը հայեր են, ովքեր այստեղ էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով։

Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։ Ապրիլի 29-ին հնարավոր է դարձել Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին ավտոբուսներով Վրաստանի սահմանով տեղափոխել Ռուսաստան։ Ցամաքային տրանսպորտով իրենց բնակավայր կարողացել են տեղափոխվել շուրջ 84 քաղաքացիներ, սակայն սա հարցն ամբողջովին չի լուծել, քանի որ շատերը դեռ Հայաստանում են։

Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական բողոքի ակցիան է եղել Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Մասնակիցները կարևորել են սեփական մեքենաներով ՌԴ գնալու որոշումը ու այնտեղ են գնացել «Անվտանգ ուզում եմ մեկնել Ռուսաստան՝ սեփական մեքենայով» պաստառներով։

Իսկ մինչ այդ Հայաստանում գտնվող Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ մայիսի 18-ին չվերթ է լինելու։

«Առաջիկայում լինելու է Երևան-Միներալնիե Վոդի չվերթ, հնարավորություն կունենան մեկնել նրանք, ովքեր Ստավրոպոլում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշեթիայում, Չեչնիայում, Դաղստանում, Կրասնոդարում են բնակվում։ Բայց ՀՀ-ում գտնվողները ինքնաթիռով վերադառնալ չեն ուզում։ Մինչև Սոչի տոմսի արժեքը 200 եվրո է։ Իսկ ավտոբուսներով մեկնելն անվճար է, դեսպանատունը մինչև Վլադիկովկաս անվճար տարել է։ Դա էլ չեն ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Խաչատրյանը, ով նախորդ թռիչքներից մեկի ժամանակ կարողացել  է մեկնել Ռուսաստան՝ սահմանում թողնելով սեփական մեքենան, որը հնարավոր կլինի տանել միայն Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում հաստատված արտակարգ դրության ավարտից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս