Բաժիններ՝

Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայում կարանտինի ժամկետը երկարաձգելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը:

«Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ կլինեն փոքր բացառություններ:

«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Բորիս Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:

«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:

Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: Միևնույն ժամանակ շրունակելու է մնալ ոչ ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը:

Երկրում սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը սպասվում է հունիսին: Այդ ժամանակ հնարավոր է բացվեն խանութները, դպրոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս