
Մարմնամարզիկները նորից մարզվում են

Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինս շեշտեց, որ մարզումները սկսվել են և պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացվում են Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:
Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: «Կարծում եմ, առաջին մրցաշարը, որին կմասնակցենք, կլինի օգոստոսին Բաթումում կայանալիք միջազգայինը»,-ասաց նա: