«Եթե Մարուքյանն էդքան տղա է, առաջարկում եմ՝ երկուսով մանդատները վայր դնենք». Սասուն Միքայելյան

Ազգայի ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը հրապարակավ կոչ արեց ներողություն խնդրել իր մոր հասցեին ասված բառերի համար:

«Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Էդմոնի եղբայրը, և՛ Ալենի մայրը, բայց այն, ինչ Էդմոնն ասել է Ալենին, այդ նույն բանը ինձ ասել է Էդմոնի եղբայրը: Երիտասարդ, ես չեմ հակադարձի քո բառերով, երիտասարդ, քո մայրը իմ համար սուրբ է, բայց եթե քո խոսքերի համար դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին գիտեք, գիտեք՝ ով եմ, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ՝ որպես մեծ, հելնես աղերսաբար ներողություն խնդրես իմ մորից: Ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, որ զանգում-ասում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնացե՛ք, ես իմ մոր պատվի համար կարող եմ կանգնել: Էդ երեխու լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ Սասուն Միքայելյանն ասաց.

«Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա: Ես առաջարկում եմ, էն ինչ կատարվել է էս դահլիճում, եթե էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնենք, մեր կուսակցությունները թող իրենց գործը շարունակեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս