«Հոֆֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը նույնպես միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները և ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը:
Օգոստոսի 20-ին, ժամը 02.52-ին տեղեկություն է ստացվել, որ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է Արգիշտի Կիվիրայնի գործով որոշումը: 168.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արդարացնելով Արգիշտի Կիվիրյանին:
Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մոտ ժամանակներս հրաժարական ներկայացնել երկրում քաղաքական գործընթացի ձախողման պատճառով:
Թուրքիայի հարավում՝ զբոսաշրջային Կեմեր քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 190 ռուս զբոսաշրջիկ, հայտնում է BGN News-ը:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց, ոչ թե «Հրազդանում», այլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց Վարդանանց փողոցում՝ Վերնիսաաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
Այս տարի նույնպես Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը օժանդակում է փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների։ Վերջին օրերին պայմանագրեր ստորագրվեցին այն հայկական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացրած ծրագրերը հավանության են արժանացել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք նվիրական իրադարձության` Մյուռոնօրհնեքի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ:
«Մեկ տարի առաջ այդ պետպատվերն էլ չկար, և ոչ ոք չէր ասում, թե ինչու ինֆարկտը պետպատվերով չէ, սա հսկայական քայլ է, եկեք տեսնենք այդ քայլի մեծությունը, լրջությունը»:
Լուի Վան Գալին պարզապես անհրաժեշտ է տաղանդավոր գերմանացին: Մանկունյանցիները «Բավարիային» նոր հարցում են ուղարկել` մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլլերի համար առաջարկելով 85 մլն եվրո:
Սլովակիայի իշխանությունները հաստատել են երկրի արևմուտքում՝ Չերվեննի Կամեն կոչվող բնակավայրի մերձակայքում, երկու ինքնաթիռի բախման լուրը, հայտնում է LifeNews-ը: Առայժմ պաշտոնապես հաղորդվում է 7 զոհի մասին:
«Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռազմական ներկայությունը, Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը ՌԴ-ին ապահովում են տարածաշրջանում դոմինանտ արտաքին ուժի դիրքերով: Ամեն դեպքում Արևմուտքը մտադիր չէ թույլ տալ Ռուսաստանի ազդեցության ընդլայնում հետսովետական տարածքում»:
Կենդանին հայտնաբերվել էր մի քանի շաբաթ առաջ Գազայի հատվածում՝ ափից քիչ հեռու, որտեղ զորավարժություններ էր անցկացնում ՀԱՄԱՍ շարժման ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումը:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Աստանայում, հայտնել է համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
Էլեկտրաէներգիայի թանկացումը, թերևս, առավել շատ պետք է հարվածեր խոշոր բիզնեսին, սակայն Հայաստանի ոչ մի խոշոր գործարար իր դժգոհությունը, համենայն դեպս՝ հրապարակավ, չարտահայտեց օգոստոսի 1-ից հոսանքի հերթական թանկացման կապակցությամբ
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Փարիզի գիտության ու արդյունաբերության թանգարանային համալիրում, կրակը տարածվել է շինության 6 հարկերում, հայտնում է Figaro թերթը:
Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին՝ մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:
Շոգը աննախադեպ է այս ամառ, և այն հանդիսանում է լուրջ սթրես օրգանիզմի համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։
Թուրքիա- Թուրքիոյ մէջ ընթացող ռազմական գործողութիւններուն զ«ուգահեռ, Թուրքիոյ իշխանութիւնները շղթայազերծած են լայնածաւալ ձերբակալութիւններու: Ըստ «Երկիր Մէտիա»ին Տիգրանակերտի Սուր եւ Սիլվան արուարձաններուն մէջ կատարուած զինուորական գործողութիւններուն ընթացքին ձերբակալուած են շրջաններու ղեկավարները:
Շուրջ 2 տարի է Երևանի թ.27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետև նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով և Երևանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից: Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու մասնակցեց նաև սույն անձը, որի դատվածությունը դեռևս մարված չէր և դպրոցի կառավարման խորհուրդը պարզապես չպետք է վերցներ փաստաթղթերը:
Մոտ ժամանակները լոնդոնցիների ղեկավարությունը կորոշի, թե արդյո՞ք այդքան անհրաժեշտ է իրենց «Էվերթոնի» պաշտպանը:
Վրաստանի Զինված ուժերին ու ՆԳՆ սահմանների պահպանության բաժնին նյութատեխնիկական միջոցները փոխանցվել են թուրքական կողմի հետ 2004 ու 2007 թվականներին կնքված պայմանագրի շրջանակում:
ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է «Սանիտեկ» ընկերության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ բոլոր աղբամանները հայտնաբերվել են, աղբամանների նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետներն արձանագրել են, որ վնասված են դրանց մի մասը, պատճառված վնասն էլ չնչին է, ընկերության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ընկերությունը բողոք, պահանջ չունի, գույքը վերադարձվել է:
Արթուր Աղաբեկյանի խոսքից հետո անցկացված հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ՝ կապված ԼՂՀ-ի պաշտպանական խնդիրներին, հարևան երկրների հետ դրության և Հայաստան-Արցախ հարաբերություններին:
Թուրքական ԿԲԳ-ն հատուկ մարդկանց ուղարկեց, որպեսզի ներկայանան որպես հայեր, մտնեն հայ համայնք, ազդեցություն ունենան
«Հավելյալ 7 դրամը տարեկան ստացվում է 36 մլրդ դրամ, որ ՀՀ քաղաքացին պետք է ավելի վճարի ՀԷՑ-ին, որից 24 մլրդն ընկնում է իրավաբանական անձանց:
Գերմանիայի Տյուրինգիա դաշնային երկրամասում շուրջ 50 փախստական հարձակվել է ոստիկանների վրա, բախումների հետևանքով 13 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
Էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացման պայմաններում կառավարությունը ամսական 24 մլն դոլար պետք է հատկացնի դրա սուբսիդավորմանը, և բնական է, որ կառավարությունը չի կարող անընդհատ վճարել այդ գումարը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: