
Սլովակիայի երկնքում 2 ինքնաթիռ միմյանց է բախվել, կան զոհեր

Սլովակիայի իշխանությունները հաստատել են երկրի արևմուտքում՝ Չերվեննի Կամեն կոչվող բնակավայրի մերձակայքում, երկու ինքնաթիռի բախման լուրը, հայտնում է LifeNews-ը: Առայժմ պաշտոնապես հաղորդվում է 7 զոհի մասին:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խոսքը փոքր չափսերի ինքնաթիռների մասին է:
Սլովակիայի լրատվամիջոցների տվյալով՝ ինքնաթիռներում կարող էր գտնվել մինչև 36 մարդ, ներառյալ պարաշյուտիստներին, ովքեր պետք է ցուցադրեին իրենց հմտություններն այս կիրակի կայանալիք ավիաշոուի ժամանակ:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռներն ընկել են միմյանցից ոչ հեռու, մեկը՝ դժվար հասանելի վայրում: