
Մահմուդ Աբասը կլքի իր պաշտոնը՝ այդկերպ բողոքելով մերձավորարևելյան կարգավորման ձախողման դեմ. ԶԼՄ-ներ

Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մոտ ժամանակներս հրաժարական ներկայացնել երկրում քաղաքական գործընթացի ձախողման պատճառով: Այս մասին Al-Hayat թերթին հայտնել է քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրը:
«Նրա հրաժարականը բողոք է բոլորի դեմ, ով ձախողեց քաղաքական գործընթացը: ԱՄՆ-ը չկարողացավ ստիպել Իսրայելին կատարել իր պարտավորությունները, ինչպես, օրինակ՝ անօրինական բնակավայրերի կառուցումն ու պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից ազատելը»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է թերթը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ պաղեստինցի առաջնորդը արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել մի շարք պետական հաստատություններում, որպեսզի ապահովի վերջիններիս աշխատանքը իր գնալուց հետո:
Մասնավորապես, նա հրամայել է Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը կից ստեղծել Ազգային խորհուրդ ընտրությունների անցկացման համար:
Աբասի հնարավոր իրավահաջորդ է նշվում նրա համախոհն ու գլխավոր պաղեստինցի բանակցող Սայիբ Արիկատան:
Մինչ այդ, տարածաշրջանի որոշ դիտորդներ Աբասի այդ քայլում նշմարում են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու փորձ: