Բաժիններ՝

«Հրազդան» մարզադաշտը չի կարող ընդունել «Արարատի» խաղերը

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթին հայտնում է, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել: Այս մասին «Ֆուտբոլ +»-ին հայտնել է «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց, ոչ թե «Հրազդանում», այլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

«Արարատ» ակումբը պաշտոնական նամակ է ստացել «Հրազդան» մարզադաշտից, որում տեղեկացվում է, որ «Հրազդանը» սնանկ է ճանաչվել: Այսպիսով` «Հրազդան» մարզադաշտը չի կարող ընդունել «Արարատի» խաղերը և առաջարկել է ակումբին խզել գործող պայմանագիրը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս