Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

Օգոստոսի 20-ին, ժամը 02.52-ին տեղեկություն է ստացվել, որ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլգա 31-02» մակնիշի 20 ՕՏ 485 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդ` 1975 թ. ծնված Ա. Մ.-ին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31