Թուրքիան Վրաստանին է նվիրել 700 հազար դոլարի ռազմատեխնիկական միջոցներ
Վրաստանի պաշտպանության նախարարությունը իր թուրք գործընկերներից ստացել է ռազմական նյութատեխնիկական միջոցներ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հանդիսավոր արարողությունը կայացել է Օրխևի ավանում՝ ավտոմոբիլային գումարտակի բազայում:
Վրաստանի Զինված ուժերին ու ՆԳՆ սահմանների պահպանության բաժնին նյութատեխնիկական միջոցները փոխանցվել են թուրքական կողմի հետ 2004 ու 2007 թվականներին կնքված պայմանագրի շրջանակում:
Վրաստանի ուժային գերատեսչությունները Թուրքիայից ստացել են գրեթե 700 հազար դոլարի 143 անուն նյութատեխնիկական միջոցներ:
Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օմար Բեգոիձեն հանդես է եկել ելույթով, որտեղ երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին աջակցության համար: