Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է կնոջ, որը իր ներքին օրգանների, մասնավորապես՝ ստամոքսի միջոցով ցանկացել է անօրիանական եղանակով տեղափոխել 38,5 հազար դոլար, հայտնում է Associated Press-ը:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը թիմի երկրպագուների հանդիպման ժամանակ գովաբանել է Հայաստանի հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 7-ի ժամը 12.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կիևյան 10, 12ա, Օրբելի 67 համարների ջրամատակարարումը:
Գործադիրը կարգավորել է Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 2012թ. պետական աջակցությամբ կառուցված շենքերից բնակարան ստացած և բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերը
Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնը իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի:
Goal.com-ը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի խոսքերը, ով հայտարարել է, որ առաջիկա ամռանը որևէ ֆուտբոլիստ չի հեռանալու թիմից:
Արգենտինյան արմատներով իտալացին իրեն շատ լավ դրսևորել էր Իտալիայում և նույնիսկ «Ռոմայի» առաջատարներից մեկն էր, բայց 1 տարին «Յուվենթուսում» և վաճառքը «Սանդերլենդին» փոխեցին Օսվալդոյի կարիերան:
Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ:
ՀՀ կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում «Ջի Դի Էմ Դայմոնդ» ՍՊԸ-ին 5 տարի գործողության ժամկետով տրամադրել է շահագործողի թույլտվություն
«Վերջին 4-5 տարիներին ես շատ եմ աշխատում և ոչ միայն՝ խաղադաշտում: Ես ցանկանում եմ որքան, հնարավոր է, շատ մնալ ֆուտբոլում, այդ պատճառով էլ մարզվում եմ մարզասրահում, խաղադաշտում, առաջվա նման հետևում եմ սննդակարգիս: Կցանկանայի Գիգզի նման երկար մնալ մեծ ֆուտբոլում»,- նշել է ֆուտբոլիստը:
«Marca»-ն մեջբերում է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերը, ով հայտնել է, որ կատալոնական թիմի հարձակման գծի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը արժանի են կազմել Ոսկե գնդակի թեկնածուական եռյակը:
Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 37.-ի 1-ին կետում արձանագրված է. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:
Որքա՞ն է Ամուլսարում ոսկու պարունակությունը հանքաքարում և որքա՞ն է լինելու տարեկան միջին արտադրողականությունը: Արդյո՞ք աշխարհում կան այլ համանման հանքավայրեր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի է:
Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Յուրա Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Վնասվածքի պատճառով Մորատան բաց կթողնի Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը: Սուպերգավաթային խաղը կայանալու է օգոստոսի 8-ին, «Յուվենթուսը» մրցելու է «Լացիոյի» հետ:
Եթե բերքը առատ է, դա չի նշանակում, որ այս տարվա բերքը միանգամից մտնում է արտադրության մեջ: Առայժմ օգտագործվում է հին բերքը, որը կա եւ գնվել է այլ գներով: Դրա համար միաժամանակ պահպանվում է բարձր գինը:
Սպորտի նախարարն աշխատանքային շաբաթվա վերջում «կսպանի» ինտրիգը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Արաբկիրի 17-ից-25 փողոցների և Ռիգայի փող. 1-ին նրբանցքի ջրամատակարարումը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է լիազորությունների տարանջատումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև: Այսպիսով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ կարգավորվում է այս ոլորտն ամբողջությամբ:
Հուլիսի 6-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Քաղաքացի Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան փականը վնասելով մուտք է գործել իր տուն, գողություն կատարելու նպատակով խառնել է ննջասենյակի և նախասենյակի պահարանները, անկողինը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Բուսաբույժները խորհուրդ են տալիս ընդգրկել բազուկը սննդակարգում, աղեստամոքսային համակարգի աշխատանքը կարգավորելու համար, սակավարյունության, աթերոսկլերոզի, վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում:
Ներկայացնենք տեսանյութ, որը հրապարակել է RT-ն:
«Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները և կցանկանայի նաև ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի ակտիվացմանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Հասմիկ Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 170.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆեդերացիան հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն:
Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն անվտանգությունը ուժղացնելու ու 2008 թվականի օգոստոսի պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման նպատակով 2 օրով կփակի Վրաստանի հետ սահմանային անցակետերը, ասվում է գերատեսչության Facebook-յան էջում: