Բաժիններ՝

Գերմանիայում 50 փախստական հարձակվել է ոստիկանների վրա, 13 մարդ տուժել է

Գերմանիայի Տյուրինգիա դաշնային երկրամասում շուրջ 50 փախստական հարձակվել է ոստիկանների վրա, բախումների հետևանքով 13 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:

Էրֆուրտ քաղաքի ոստիկանության տվյալով՝ անկարգությունները սկսվել են Զուլ քաղաքում փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ ներգաղթյալներից մեկն սկսել է պատռել Ղուրանի էջերը՝ դրանով իսկ ագրեսիա առաջացնելով նվազագույնը 20 փախստականի մոտում: Ավելի ուշ այդ խմբին միացել է ևս մոտ 30 մարդ:

Տղամարդը, ով վիրավորել էր ներգաղթյալների կրոնական զգացումները, փորձել է թաքնվել պահակակետում, սակայն գազազած ամբոխը հետևել է նրան:
Տեղի իրավապահները ժամանել են դեպքի վայր ու իրենց վրա սևեռել ամբոխի ուշադրությունը: Փախստականները քարեր են նետել ոստիկանների կողմը, ոմանք զինված են եղել երկաթե ձողերով:

Հայտնի է, որ դեպքի հետևանքով տուժել է նվազագույնը 3 ոստիկան: Հակամարտությունը շարունակվել է մոտ 4 ժամ: Մոբիլիզացվել են մերձակա քաղաքների ոստիկանական ուժերը՝ կոնֆլիկտը կարգավորելու նպատակով:

Բախումների հետևանքով տուժել են ոչ միայն ոստիկանները, այլև ծառայողական տրանսպորտը: Ոստիկանության բազմաթիվ ավտոմեքենաների վնաս է հասցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս