5 մարդ է սպանվել Գոլանի բարձունքում իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայի Զինված ուժերի դիրքերին հարված հասցնելու հետևանքով, հայտնել է Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աշխարհի բոլոր գնացքները, գնացքների ծանր վագոնները, Վագոնների բեռնախցիկները, խցիկների բոլոր տաղավարները, Շչակներն ու ճչակները, սլաքներն ու սլաքավարները, Աշխարհի բոլոր ինքնաթիռները, ինքնաթիռների գժված շարժիչները…
Տանտերերը հաշիվը բացեցին 14-րդ վայրկյանում, իսկ 22-րդ րոպեին խաղի հաշիվն արդեն 3:0 էր: Բայց Օբամեյանգի դուբլի և Կագավայի գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 3:3: Հաղթանակը հասունանում էր: 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլը պարգևեց այդ հաղթանակը «Բորուսիային»:
Այսօր գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է:
«Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականության համար ճիշտ ուղղություն է ընտրել: Այն դիվերսիֆիկացիոն քաղաքական կուրսը, որ Հայաստանը ընտրել է, միակ ճիշտ տարբերակն է: Դիվանագիտության գանձարանում կա այնպիսի մի հզոր գործիք, որը կոչվում է մակիավելիզմ, որին եթե կարողանանք ճիշտ մոտենալ, այլ ոչ թե այն քննադատական տեղերից, որ եղել է տարիներ շարունակ, կարծում եմ՝ կկարղանանք հաջողություն ունենալ»:
ԱՄՆ-ը կոչ է արել Ավստրալիային միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ իրականացվող ռազմական օպերացիային, հայտնում է Australian-ը:
Նախորդ մրցաշրջանում Մյուլլերը «Բավարիայի» կազմում անցկացրած 48 խաղերում խփել է 21 գոլ և կատարել է 18 արդյունավետ փոխանցում: Նոր մրցաշրջանը հարձակվողը նույնպես հաջող է սկսել` աչքի ընկնելով դուբլով Բունդեսլիգայի առաջին տուրի «Համբուրգի» հետ խաղում:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կարծում է, որ Թուրքիան ավելի ակտիվորեն պետք է մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Facebook ու Twitter սոցցանցերում մեծ տարածում է գտել լուսանկարիչ Դենիել Էթերի լուսանկարը՝ արված New York Times-ի համար:
Օտարերկրացի զինյալների մի մասին, ովքեր համալրել էին ԴԱԻՇ-ի շարքերը, տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը ու կարանտինի տակ վերցրել: Հաղորդվում է, որ զինյալները վարակվել էին Մարոկկոյի երկու բնակչուհիներից, ովքեր սեքսուալ ստրկության մեջ են գտնվում:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից 168.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն
Հունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մի քանի ուլտրաձախ անդամներ մտադիր են հեռանալ ու ստեղծել անկախ կուսակցություն, որին կանդամակցի խորհրդարանի 25 պատգամավոր:
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Գոռ Սաղոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մեծարենց փողոցի բնակիչ, 37-ամյա Կարապետ Կարապետյանի նկատմամբ:
«ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»:
«Իմ հրաժարականից հետո ես նախագահին կներկայացնեմ կառավարության հրաժարականը: Դուք ձեր ընտրությամբ կորոշեք, թե դեպի ուր շարժվի երկիրը»:
«Այն հետաքրքրությունը, որը կա հանրային և քաղաքական շրջանակներում, գնահատում եմ շատ բնական և դրական. իրականում սկսվել է սահմանադրության նախագծի լայն հանրային քննարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին:
Սոցցանցերից հայտնի է դարձել, որ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինծառայող Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Պաշտոնական աղբյուրները դեպքի մասին լռում են։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Այսօր Աբովյան-Երևան 261 համարի երթուղայինում գողության դեպք տեղի ունեցավ: Հերացի փողոցում ավտոբուսը կանգնեցրին երկու քաղաքացիական հանգուստով անձինք, ու խնդրեցին ուղևորներին ստուգել իրենց պայուսակները, քանի որ, նրանց խոսքով՝ ավտոբուսից երկու գրպանահատներ են դուրս եկել: Այդ անձինք չներկայացան, բայց, ըստ երևույթին, ոստիկանության աշխատակիցներ էին:
Հղիություն 39-40 շաբաթական ժամկետում, պտղի խառը հետույքային առաջադրություն, պտղաջրերի վաղաժամ արտահոսք ախտանշաններով և ծննդաբերական գործունեության նախանշաններով օգոստոսի 18–ի ուշ երեկոյան Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք էր ընդունվել 25-ամյա ծննդկան Լուսինե Աֆյանը:
Ստամբուլում երկու անհայտ անձ հարձակում է գործել Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Կըրաչ շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է զորքերը բերել մարտական բարձր պատրաստության, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մահացողներից երկուսը մայր ու աղջիկ են՝ Լիլիթ Ներսիսյանը եւ Հեղինե Բաղդասարյանը, ընտանիքի հայրն ու 10-ամյա որդին չէին մեկնել հանգստի:
Չինական Տյանցզինում՝ պայթյունների վայրից ոչ հեռու, արտակարգ ծառայությունների աշխատակիցները հրդեհի չորս նոր բռնկումներ են հայտնաբերել, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Երեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին:
ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 2,433%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 46,04 դոլարի:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դիլիջանի Ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրգործի շրջանակներում Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումները բավականաչափ խոսուն են եղել։
Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, թե Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծըգլին ու Տլեին ազատ են արձակել։
Ժամացույցների հայտնի «Սվոչ» եւ «Էյֆֆել» խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաեւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր 40-ամյա Գեորգի Մկրտչյանը ինքնասպանությունից առաջ թողած նամակում հարազատներին եւ ընկերներին խնդրել է օգնել իր ընտանիքին։
Հարգարժան հանրություն Խորապես ցավում և վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի: