
ՀԱՄԱՍ-ի զինվորականները բռնել են իսրայելական «լրտես-դելֆինին». ԶԼՄ-ներ

ՀԱՄԱՍ-ի զինվորականները հայտնաբերել են դելֆինի, որը ենթադրաբար օգտագործվել է հօգուտ իսրայելական հետախուզության կողմից լրտեսության նպատակով, հայտնում է իսրայելական YNet News պորտալը:
Կենդանին հայտնաբերվել էր մի քանի շաբաթ առաջ Գազայի հատվածում՝ ափից քիչ հեռու, որտեղ զորավարժություններ էր անցկացնում ՀԱՄԱՍ շարժման ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումը:
Պաղեստինյան Al-Quds թերթը նշում է, որ զինվորականների ուշադրությունը գրավել է դելֆինի «կասկածելի տեղաշարժը»:
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ դելֆինը զինված է եղել տեսախցիկով, որը տեսանյութեր է հավաքել ստորաբաժանումների մարզումների մասին:
Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիները կասկածվում են հօգուտ Իսրայելի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ: